Կանաչապատվում են Մարտունի քաղաքի փողոցները

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի փողոցները հիմնանորոգվելուց զատ կանաչապատվում են՝ ստանալով ավելի հրապուրիչ, բարեկարգ ու ժամանակակից տեսք։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունիի համայնքապետարանի աշխատակազմից, կանաչապատման աշխատանքները սկսվել են դեռևս ապրիլից։ Աշխատանքների առաջին փուլում 190 գնդաձև ակացիա է տնկվել Երևանյան փողոցում, ևս 120 տույա տեսակի տնկիներ՝ Երևանյան, Մյասնիկյան, Թումանյան, Գ․ Զիրոյան և Շահումյան փողոցներում։ Հաջորդիվ կկանաչապատվի Սայաթ-Նովա փողոցը։

Փողոցների կանաչապատումն իրականացվում է Մարտունիի համայնքապետարանի բյուջեի միջոցներով։

«Կանաչապատում կիրականացվի Մարտունի քաղաքի բոլոր այն փողոցներում, որոնք ընդգրկված են հիմնանորոգման ծրագրերում։ Դրանք կընթանան ինչպես այս, այնպես էլ հաջորդ տարիների ընթացքում՝ մի քանի փուլերով»,-ներկայացրին Մարտունիի համայնքապետարանի աշխատակազմից։

Հայերեն

ԱԽ քարտուղարը մասնակցել է տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումներին նվիրված համաժողովին

Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. Կոբախիձե

Լեհաստանը Ռուսաստանի հետ սահմանամերձ շրջաններում հատուկ գործողություն է իրականացնում

Իրանում ՀՀ դեսպանը Մեջլիսի պատգամավորներին ներկայացրել է ԹՐԻՓՓ ուղու շուրջ վերջին պայմանավորվածությունները

Երևանում ինքնագլորով երթևեկող 27-ամյա երիտասարդի մոտ խլացուցիչով ինքնաձիգ է հայտնաբերվել

ԱԺ նախագահը հայտնել է նոր Սահմանադրությամբ հայերենի պետական կարգավիճակն անփոփոխելի դարձնելու մասին

Ղազախստանում սահմանադրական կարգը բռնի փոխելու մեղադրանքով 10 մարդ է ձերբակալվել

ՌԴ նախագահն Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարի հետ քննարկել է Մերձավոր Արևելքի իրավիճակը

ԿԲ-ն կթողարկի Գրիգոր Խանջյանի 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

Նախարարը վստահեցնում է՝ կենսաթոշակների հետվճարի ծրագրի հնարավոր փոփոխությունները կլինեն միայն բարձրացման ուղղությամբ