Փաշինյանը հայտնել է ընտրություններից հետո Պուտինի հետ հանդիպելու պայմանավորվածության մասին

2 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո ինքը Մոսկվա կմեկնի և կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այդ մասին հայտնել է Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում բնակիչների հետ նախընտրական հանդիպման ժամանակ։

«Ռուսաստանի նախագահը հունիսի 1-ին զանգահարել էր իմ ծնունդը շնորհավորելու համար, բայց մենք նաև գործնական խոսակցություններ ունեցանք, և մենք պայմանավորվեցինք, որ ընտրություններից հետո ես նորից կմեկնեմ, հանդիպում կունենանք ու բոլոր ընթացիկ հարցերը կլուծենք»,- ասել է Փաշինյանը՝ անդրադառնալով Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակին և այդ համատեքստում Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում առկա զարգացումներին։

Փաշինյանը «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին, «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանին և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին մեղադրել է Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում լարվածություն առաջացնելու փորձերի մեջ։

«Պատերազմի եռագլուխ կուսակցությունը խնդիր էր դրել, որ մենք Ռուսաստանի մեր գործընկերների հետ կոնֆլիկտի մեջ մտնենք։ Ես նաև Ռուսաստանի մեր գործընկերներին ասել եմ՝ մենք ձեզ հետ չենք կռվելու, չենք վիճելու, բանավեճի, լեզվակռվի մեջ չենք մտնելու, մենք հանգիստ, համբերատար մեր դիրքորոշումները պաշտպանելու ենք։ Մենք Ռուսաստանի Դաշնության շահերի դեմ չենք գործելու, բայց մենք նաև մեր շահերի դեմ չենք գործելու»,- ասել է Փաշինյանը։

Հայերեն English Español فارسی Français Русский Türkçe 中文

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում