Հայաստան

Հրդեհի բռնկմամբ ավտովթար՝ Երևանի Շիրակի փողոցում

1 րոպեի ընթերցում

Հրդեհի բռնկմամբ ավտովթար՝ Երևանի Շիրակի փողոցում

ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն մայիսի 31-ին, ժամը 07։10-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շիրակի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ` հրդեհի բռնկմամբ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։   Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։  

Պարզվել է, որ «Honda» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը և բռնկվել։   Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:19-ին, մարվել՝ 07:35-ին։ Այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահի առջևի հատվածը։   Վթարի հետևանքով մեկ տուժած հոսպիտալացվել է։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում