Գավառում անցկացվել է «Մարզերում երիտասարդ օպերային երգիչներ» համերգային ծրագիրը

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքում անցկացվել է «Մարզերում երիտասարդ օպերային երգիչներ» համերգային ծրագիրը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից, «Տաղանդավոր երիտասարդների զարգացման հիմնադրամ»-ի նախաձեռնությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ շուրջ տասը տարի ՀՀ մարզերում կազմակերպվում է «Մարզերում երիտասարդ օպերային երգիչներ» համերգային ծրագիրը։

Հերթական համերգային ծրագիրն անցկացվել է Գավառի Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցի համերգասրահում: Համերգային ծրագրից առաջ Ալ. Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մեներգչուհի Օֆելյա Համբարձումյանի կողմից Գեղարքունիքի մարզի արվեստի և երաժշտական դպրոցների վոկալի դասատուների և վոկալային լավագույն տվյալներ ունեցող 30 սանի համար անցկացվել են վարպետաց դասեր, որին հաջորդել է համերգային ծրագիր՝ նվիրված հայ անվանի օպերային երգիչ, բեմադրիչ, Լիտվայի վաստակավոր արտիստ Գեղամ Գրիգորյանի 75-ամյա հոբելյանին և Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդական օպերային ծրագրի հիմնադրման 10-րդ տարեդարձին։

Գավառում կայացած համերգային ծրագրի ընթացքում հանդես են եկել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդական օպերային ծրագրի (Young Artists Opera Program) մասնակիցներ Արփի Սինանյանը (սոպրանո), Կառլեն Գալստյանը (կոնտրտենոր), Անահիտ Մարտիրոսյանը (սոպրանո), Գայանե Հովհաննիսյանը (սոպրանո), Արման Գրիգորյանը (բարիտոն), Ռոզի Խոլյունցը (սոպրանո), Մերի Օհանյանը (մեցցոսոպրանո), Հայկ Փոդրատչյանը (բարիտոն) և ծրագրի շրջանավարտ Օֆելյա Համբարձումյանը։ Ծրագրի ղեկավարն է Լևոն Ջավադյանը, կոնցերտմայստերը դաշնակահար Լիլիթ Աբովյանն է:

Համերգին հնչել են հայ և արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ:

Վարպետաց դասերին և համերգային ծրագրի իրականացմանն աջակցել են Գավառի համայնքապետարանը և ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունը:

Հայերեն

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները