Մարզեր

Գյումրիում կվերակառուցվեն ճանապարհները և կարդիականացվի փողոցային լուսավորությունը

1 րոպեի ընթերցում

Գյումրիում կվերակառուցվեն ճանապարհները և կարդիականացվի փողոցային լուսավորությունը

ՀՀ կառավարությունը 133 մլն 326 հազար դրամ է հատկացրել Գյումրիի քաղաքային ճանապարհների տեխնիկական համագործակցության դրամաշնորհային ծրագրի իրականացման համար։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Շիրակի մարզպետի աշխատակազմից, կառավարության որոշմամբ՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) աջակցությամբ իրականացվելու է Գյումրիի քաղաքային ճանապարհների տեխնիկական համագործակցության դրամաշնորհային ծրագիր։ Այդ նպատակով նախատեսվել է 88 միլիոն 195 հազար դրամ:

Հատկացված միջոցները կուղղվեն Գյումրիի ճանապարհների վերակառուցման և փողոցային լուսավորության արդիականացման աշխատանքներին խորհրդատվական աջակցություն տրամադրելուն։

Եվս 45 միլիոն 131 հազար դրամ գումար էլ կհատկացվի անմիջականորեն Գյումրիի ճանապարհների վերակառուցման և փողոցային լուսավորության արդիականացման աշխատանքների իրականացմանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում