Հայաստան

Միգրացիայի ծառայությունը հայտնել է ԱԺ ընտրություններին նախորդող 10-րդ օրվա դրությամբ ընտրական ռեգիստրում ընտրողների թիվը

1 րոպեի ընթերցում

Միգրացիայի ծառայությունը հայտնել է ԱԺ ընտրություններին նախորդող 10-րդ օրվա դրությամբ ընտրական ռեգիստրում ընտրողների թիվը

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի՝ 2026թ․ հունիսի 7-ին կայանալիք  ընտրությունների օրվանից առաջ 10-րդ օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.232։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից՝ ընդգծելով, որ ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասերում ընդգրկված ընտրողների թիվը՝ 22742 է, հաշվառում չունեցող ընտրողների թիվը՝ 492, տեղաշարժման դժվարություն ունեցող ընտրողների թիվը՝ 8:

«ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ` քվեարկության օրվանից առաջ 30-րդ, 20-րդ և 10-րդ օրը, բնակչության պետական ռեգիստրը վարող Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմինը հրապարակում է Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը` նշելով նաև ըստ գտնվելու վայրի ընտրողների, նախընտրած վայրի ընտրողների և հաշվառում չունեցող ընտրողների թիվը: 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում