Իրան

Գրոսին կարծում է, որ Ղազախստանը կարող է նպաստել Իրանի միջուկային ծրագրի շուրջ իրավիճակի կարգավորմանը

1 րոպեի ընթերցում

Գրոսին կարծում է, որ Ղազախստանը կարող է նպաստել Իրանի միջուկային ծրագրի շուրջ իրավիճակի կարգավորմանը

Աստանայում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ բանակցությունների ժամանակ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հաստատել է իր երկրի պատրաստակամությունը՝ նպաստելու Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Ղազախստանի նախագահական գրասենյակի մամուլի ծառայությունը՝ հավելելով, որ Գրոսին դա հնարավոր է համարել։

«Տոկաևը վերահաստատել է մեր երկրի պատրաստակամությունը՝ բացառապես բարի կամքից ելնելով նպաստելու Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորմանը՝ համապատասխան միջազգային համաձայնագրերի առկայության դեպքում։ Ռաֆայել Գրոսին, նշելով Ղազախստանի դերը և գործնական ներդրումը համաշխարհային միջուկային անվտանգության ամրապնդման գործում, աջակցություն է հայտնել մեր երկրի ազնիվ մտադրություններին», - նշված է հաղորդագրության մեջ։

Մամուլի ծառայությունը հավելել է, որ Գրոսիի կարծիքով՝ Ղազախստանն «ունի անհրաժեշտ քաղաքական իշխանություն, համապատասխան ենթակառուցվածքներ և գիտատեխնիկական բազա՝ հնարավոր համաձայնագրերն իրականացնելու համար»։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում