Դասընթացներ՝ Հնդկաստանի տեխնիկական և տնտեսական համագործակցության ծրագրի շրջանակում

2 րոպեի ընթերցում

Հնդկաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն առաջարկում է Հնդկաստանի տեխնիկական և տնտեսական համագործակցության (ITEC) ծրագրի շրջանակում 2026-2027 թթ. համար նախատեսվող ոլորտային դասընթացներ (ցանկը՝ կցվում է):

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԿԳՄՍՆ-ից, դասընթացներն իրականացվում են ամբողջ տարվա կտրվածքով. դրանց վերաբերյալ տեղեկատվությունը մշտապես հասանելի է www.itecgoi.in կայքում: Տվյալ ժամանակաշրջանի համար առաջարկվող դասընթացների պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են գրանցվել հետևյալ հղմամբ:

Առցանց գրանցումից զատ՝ անհրաժեշտ է ներբեռնել ու լրացնել դիմումի ամբողջական փաթեթը (ներառյալ անձնագրի պատճենը, բժշկական տեղեկանքը, լեզվի մասին տեղեկանքը ու տվյալ թեկնածուին գերատեսչության կողմից տրվող երաշխավորագիրը): Դասընթացներին մասնակցության համար լրացված հայտադիմումները (այդ թվում՝ բնօրինակները), ներկայացնող գերատեսչության կողմից տրված երաշխավորագրի ուղեկցությամբ, անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ ԱԳՆ՝ համապատասխան հայտագրով փաթեթը ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանություն փոխանցելու նպատակով:

Հայտադիմումները ՀՀ ԱԳՆ միջոցով պետք է փոխանցվեն ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանություն դասընթացների մեկնարկից առնվազն 60 օր առաջ՝ ուշ դիմելու հետևանքով հատկացված տեղերի անհասանելիությունից խուսափելու նպատակով:

Դասընթացներին վերաբերող լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար (բովանդակային, տեխնիկական), ինչպես նաև դիմումի ձևի լրացնելու հետ կապված հարցերով անհրաժեշտ է կապ հաստատել ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանության աշխատակցի հետ հետևյալ էլ. փոստի միջոցով՝ pol.yerevan@mea.gov.in:

Հայերեն English

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան