60 օրվա ընթացքում կկայանա խաղաղության համաձայնագրի և միջուկային ծրագրի քննարկումը. Իրանի ԱԳՆ

2 րոպեի ընթերցում

Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ 60 օրվա ընթացքում պետք է կայանա ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի քննարկումը խաղաղության և միջուկային ծրագրի հարցերի շուրջ գործարքի շրջանակներում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը։

«60 օրվա ընթացքում պետք է կայանա փոխըմբռնման հուշագրի որոշ մանրամասների և այլ հարցերի քննարկումը: Հարցերից մեկը որոշակիորեն կապված է միջուկային ծրագրի հետ: Այս փուլում մենք չենք քննարկում միջուկային ծրագրի մանրամասները, իսկ 14 կետից բաղկացած փոխըմբռնման հուշագիրը կենտրոնացած է պատերազմի դադարեցման վրա», - ասել է Բաղային:

ԱԳՆ խոսնակը նաև հայտարարել է, որ Իրանն անհրաժեշտ չի համարում արձագանքել սոցիալական ցանցերում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գրառումներին, որոնք սպառնալիքներ են բովանդակում Իսլամական Հանրապետության հասցեին։ Թեհրանը մտադիր է գործել «իր ոճով»։

«Մենք ունենք շատ ավելի կարևոր գործեր։ Մենք կենտրոնացած ենք (մեր երկրի) ազգային շահերի առաջմղման և պաշտպանության վրա», - մեջբերել է նրա խոսքն Իրանի պետական ​​հեռուստառադիոընկերությունը:

Բաղային միաժամանակ հայտարարել է, որ  Իրանը «մշտական ​​կապի մեջ է» Ռուսաստանի և Չինաստանի հետ ԱՄՆ-ի հետ բանակցությունների շուրջ։

«Երեկ կարևոր հանդիպում է տեղի ունեցել Իրանի քաղաքական հարցերով փոխարտգործնախարար Թախտ Ռավանչիի և Թեհրանում Ռուսաստանի և Չինաստանի դեսպանների միջև։ Կողմերը քննարկել են Իրանի և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական ​​գործընթացի վերջին իրադարձությունները», - ասել է նա ճեպազրույցի ժամանակ:

«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը հիշեցնում է, որ Ռուսաստանն առաջարկել է իր ծառայություններն Իրանից  հարստացված ուրանի դուրսբերման և այն ՌԴ-ում պահելու համար, սակայն, ինչպես հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Վաշինգտոնն առայժմ չի ընդունում Մոսկվայի առաջարկը։

Իրան

Թեհրանը և Վաշինգտոնը մոտ ապագայում վերջնական համաձայնագիր չեն ստորագրի. Բաղայի

Հայերեն Русский

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի

Երևանյան հռչակագիրը կարևոր քաղաքական աջակցություն է COP17-ի բանակցություններին. Համբարձում Մաթևոսյան