Իրան

Իրանը և ԱՄՆ-ն հուշագրում չեն ներառել Հորմուզի նեղուցի կառավարման հարցերը. Բաղայի

1 րոպեի ընթերցում

Իրանը և ԱՄՆ-ն հուշագրում չեն ներառել Հորմուզի նեղուցի կառավարման հարցերը. Բաղայի

Հորմուզի նեղուցի կառավարման հարցերը չեն ներառվել Իրանի և Միացյալ Նահանգների միջև փոխըմբռնման հուշագրում, դրանք որոշելու են ափամերձ երկրները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։

«Ինչ վերաբերում է հուշագրում Հորմուզի նեղուցին, ապա մենք չենք քննարկում համաձայնագրի մանրամասները։ Այն հարցը, թե ինչպես կկառավարեն նեղուցը, որոշվելու է ափամերձ երկրների կողմից», - Բաղայիի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում