Ռուբիոն դատապարտել է «Հեզբոլլահ»-ի կոչերը՝  չհնազանդվելու Լիբանանի կառավարությանը

2 րոպեի ընթերցում

Միացյալ Նահանգները դատապարտել է շիաների «Հեզբոլլահ» կազմակերպության կոչերը՝ հակազդելու Լիբանանի կառավարությանը և Բեյրութին հավաստիացրել ժողովրդավարական ճանապարհով ընտրված ղեկավարությանն ԱՄՆ-ի հետևողական աջակցության մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համապատասխան հայտարարությունն արել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն:

«Միացյալ Նահանգներն ամենավճռական կերպով դատապարտում է «Հեզբոլլահ»-ի անխոհեմ կոչը՝ տապալելու Լիբանանի ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարությունը…. ԱՄՆ-ն հաստատակամորեն աջակցում է Լիբանանի օրինական կառավարությանը՝ երկրի նկատմամբ  վերահսկողության վերականգման և իր ամբողջ ժողովրդի համար լավագույն ապագայի կառուցման ջանքերում», - ասվում է Ռուբիոյի հայտարարության մեջ, որը հրապարակվել է ԱՄՆ պետքարտուղարության կայքում:

Պետքարտուղարը մեղադրել է «Հեզբոլլահ»-ին Լիբանանի վերաինտեգրման գործընթացի խոչընդոտման և Իսրայելի դեմ էսկալացիայի համար, ինչպես նաև զսպվածության կոչ է արել շարժմանը:

Ավելի վաղ «Հեզբոլլահ»-ի գլխավոր քարտուղար շեյխ Նայիմ Քասեմը մեղադրել էր վարչապետ Նավաֆ Սալամի կառավարությանը՝ նշելով, որ նա չափազանց մեծ զիջումներ է արել Իսրայելին՝ այդ երկրի հետ հաշտության ուղիղ բանակցություններ սկսելով, որոնք տեղի են ունենում Վաշինգտոնում՝ ԱՄՆ հովանու ներքո:

«Ժողովուրդն իրավունք ունի փողոց դուրս գալ և տապալել այդ կառավարությունը», - ասել էր նա:

Հայերեն Русский

«Հայաստան» խմբակցության պատգամավորներն Իրանի դեսպանի հետ քննարկել են տարածաշրջանային զարգացումներն ու ԹՐԻՓՓ նախագիծը

IDBank-ը իր 35-ամյակի միջոցառումների շրջանակում համագործակցության հուշագիր է կնքել Մատենադարանի հետ

Միջազգային կառույցներում աշխատանքի բազմամյա փորձառությամբ Գևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ

Մարագոսը հայ պատգամավորների հետ հանդիպմանը պարզաբանել է ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացի մանրամասները

ՇՄՆ-ն պարզաբանում է տարածել COP17-ի կազմակերպման ծախսերի և գնումների գործընթացի վերաբերյալ

Ֆրանսիայի դպրոցներից մեկում դեռահասի արձակած կրակոցներից երկու մարդ է վիրավորվել

Վանաձորին է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս մեկ հողատարածք

Պուտինը Truth Social չի կարդում. Զելենսկին ՌԴ-ին մեղադրել է էներգետիկ հրադադարը խախտելու համար

Արարատ Միրզոյանն ու Օմանի ԱԳ նախարարը անդրադարձ են կատարել տարածաշրջանային զարգացումներին

COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ