Հայաստան

Ֆրունզե Դովլաթյան փողոցում բռնկված հրդեհը մարվել է. հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի հարակից տներ

1 րոպեի ընթերցում

Ֆրունզե Դովլաթյան փողոցում բռնկված հրդեհը մարվել է. հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի հարակից տներ

Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն մայիսի 24-ին, ժամը 18։55-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Ֆրունզե Դովլաթյան փողոցում այրվում է տուն։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը և Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ հոգեբանը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:35-ին, մարվել՝ 19:48-ին: Մասամբ այրվել է մեկհարկանի տունը (120 քմ) և տանիքը:

Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի հարակից տներ: Տուժածներ չկան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում