«Ազգային-ժողովրդավարական բևեռ»-ը քարոզարշավ է իրականացրել Արարատի մարզում

2 րոպեի ընթերցում

Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող «Ազգային-ժողովրդավարական բևեռ»-ը քարոզարշավի հերթական օրն անցկացրել է Արարատի մարզում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ բևեռի ներկայացուցիչները քարոզարշավը սկսել են Մասիս քաղաքից:

Քաղաքական ուժի անդամները շրջել են քաղաքում, իրականացրել իրազեկման ակցիաներ, զրուցել քաղաքացիների հետ և պատասխանել նրանց հուզող հարցերին: «Ազգային-ժողովրդավարական բևեռ»-ի ներկայացուցիչները հայտնել են, որ, եթե հայ ժողովուրդն ուզում է խորհրդարանում ունենալ իր ազգային ձայնը, ապա պետք է ընտրել իրենց քաղաքական ուժին, քանի որ իրենք ունեն հստակ ճանապարհային քարտեզ, մշակված ծրագրեր, որոնք կտան այսօրվա խնդիրների լուծման բանալիները:

Քաղաքական ուժը քարոզարշավը շարունակել է Արտաշատում:

Մայիսի 8-ին մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ 

«Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցության վարչապետի թեկնածուն Վարուժան Ավետիսյանն է, որը ներկայում անազատության մեջ է. 2016 թվականին ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման գործով Վարուժան Ավետիսյանը 2021 թվականին դատապարտվել է 7 տարի 4 ամիս ժամկետով ազատազրկման։ Թեև նրա անունը ներառված չէ ընտրական ցուցակում, քաղաքական ուժը հայտարարել է, որ հենց նա է մնում իրենց վարչապետի թեկնածուն։ «Ազգային-ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցությունը 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 8 համարի ներքո և ԿԸՀ է ներկայացրել 101 թեկնածուից բաղկացած ընտրական ցուցակ։ Կուսակցության կարգախոսն է՝ «Հավատ, հայրենիք, ինքնիշխանություն»։

Հայերեն

Մունդիալ-2026. Իսպանիան 2010 թվականից ի վեր առաջին անգամ կիսաեզրափակիչում է

Իրանի ու Ինդոնեզիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ

Պակիստանի վարչապետն ու Իրանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները

ԱՄՆ-ի հետ հակամարտությունը երբեք չի ավարտվի Թեհրանի կապիտուլյացիայով․ Մոհամմադ Ղալիբաֆ

Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել․ Անդալուսիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել

Վրաստանում ընդդիմադիր գործիչը դատապարտվել է 13 տարվա ազատազրկման դատարանի շենքը հրկիզելու փորձի համար

Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները

Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է ապօրինի ազատազրկման դատապարտված հայ գերիների բողոքների քննությունը

Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին

Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի