Ծառուկյանն անդրադարձել է Քրիստոսի արձանի կառուցմամբ ստեղծվելիք տնտեսական հնարավորություններին

3 րոպեի ընթերցում

Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը քարոզարշավի հերթական օրն անցկացնում է Էջմիածնում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը քաղաքացիներին ներկայացրել է Հիսուս Քրիստոսի արձանի կառուցմամբ ստեղծվելիք տնտեսական հնարավորությունները:

«Քրիստոսի արձանը, որ կառուցում եմ, կլինի ազգային վերածննդի, ներքին հաշտության, համերաշխության խորհրդանիշ։ Տարածքում, Աբովյանի հարակից գյուղերում հողերը 500 դոլարից դարձել են 50, 60, 80 հազար: Եթե 1 մլն զբոսաշրջիկներ գան, 5000 ծախսեն, 5 մլրդ է լինում, 10 միլիոնը՝ 50 մլրդ, 20 միլիոնն անում է 100 մլրդ փող, որ իմ երկրում է լինելու: Էջմիածին էլ են գալու, Սևան էլ են գնալու, Ծաղկաձոր էլ, Հատիս էլ: Ցանկացած մարդ գործ է ունենալու, ընտանիքով կարող է ձեռնարկել փոքր բիզնես»,- նշել է Ծառուկյանը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ անդամների հետ շրջել է Էջմիածնում, շփվել բնակիչների հետ, պատասխանել նրանց հուզող հարցերին։

Մայիսի 8-ին մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցում է «Առաջարկ Հայաստանին» նախընտրական ծրագրով՝ 7 համարի ներքո։ Կուսակցության կարգախոսն է՝ «Երաշխավորված խաղաղություն, բարգավաճ Հայաստան, բարեկեցիկ կյանք»։ ԲՀԿ-ն ԿԸՀ է ներկայացրել 104 թեկնածուից բաղկացած ցուցակ և ազգային փոքրամասնությունների 3 թեկնածուից բաղկացած ցուցակ։ Նախընտրական նախաձեռնությանը միացել են նաև «Մայր Հայաստան» կուսակցությունը և «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը։ Ծրագրի հիմնական դրույթներից են երաշխավորված խաղաղության ապահովումը, բանակի հզորացումը, մինչև 3 միլիոն դրամ վարկ ունեցողների համար վարկային համաներման իրականացումը, ինչպես նաև անվճար կրթության և սոցիալական երաշխիքների ընդլայնումը։

Հայերեն

Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է Արդարադատության միջազգային դատարանի դատավոր Նավի Փիլեյին

Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ Նիկոլ Փաշինյան

Կլիչկոն խորհուրդ է տվել Կիևի բնակիչներին ժամանակավորապես լքել քաղաքը

Վարչապետ Փաշինյանի ելույթն ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին

2027 թվականին ԱՊՀ-ում նախագահությունը կանցնի Ուզբեկստանին

Անվավեր է ճանաչվել Արթիկում մսուր-մանկապարտեզի շենքի օտարման աճուրդը․ համայնքին կհատուցվի 12.4 միլիոն դրամ

ԻՀՊԿ-ն հերքել է Հորմուզի նեղուցով անցնող նավթի ծավալների վերաբերյալ ԱՄՆ-ի պնդումները

Արաղչին կարճ զրույց է վարել Լավրովի հետ ԱՊՀ ղեկավարների խորհրդի նիստից առաջ

Սոցիալական ծրագրերի աջակցության գործում բիզնեսի ակտիվությունը ևս անհրաժեշտություն է․ Արսեն Թորոսյան

Գավառի Առվույտի դաշտի ամրոցը և բնակատեղին