Քաղաքականություն

IRI-ի հարցման մասնակիցների ճնշող մեծամասնությունը պատրաստվում է մասնակցել Հայաստանի խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը

2 րոպեի ընթերցում

IRI-ի հարցման մասնակիցների ճնշող մեծամասնությունը պատրաստվում է մասնակցել Հայաստանի խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը

Միջազգային հանրապետական ինստիտուտի նոր հարցման մասնակիցների մեծ մասն ասել է, որ պատրաստվում է մասնակցել հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հարցին, թե որքանո՞վ է հավանական, որ կմասնակցեք  հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը, մասնակիցների 79 տոկոսը պատասխանել է, որ մեծ հավանականությամբ կմասնակցի քվեարկությանը, 13 տոկոսը պատասխանել է, որ ավելի շուտ կմասնակցի, 3 տոկոսը՝ ավելի շուտ չի մասնակցի, 5 տոկոսը՝ չի մասնակցի, 5 տոկոսը՝ չգիտի կամ հրաժարվել է պատասխանել։

Միջազգային հանրապետական ինստիտուտի նախորդ՝ 2026 թվականի փետրվարին անցկացված հարցման մասնակիցների 68 տոկոսն ասել էր, որ մեծ հավանականությամբ կմասնակցի  քվեարկությանը, 16 տոկոսն ասել էր, որ ավելի շուտ կմասնակցի, 6 տոկոսը՝ ավելի շուտ չի մասնակցի, 9 տոկոսը՝ չի մասնակցի, 1 տոկոսն էլ չգիտի կամ հրաժարվել է հարցին պատասխանել։

Հայաստանում խորհրդարանական հերթական ընտրությունները տեղի կունենան հունիսի 7-ին։ Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է մայիսի 8-ից և կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։

Հայաստանի ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին տրամադրած տվյալների համաձայն՝ առաջիկա ընտրություններում քվեարկելու իրավուն ունի 2 միլիոն 489 հազար 31 մարդ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում