Մերձավոր Արևելք

Ռյուտեն կարծում է, որ Հորմուզի նեղուցի հարցով պետք է զբաղվեն առանձին երկրները, ոչ թե ՆԱՏՕ-ն

1 րոպեի ընթերցում

Ռյուտեն կարծում է, որ Հորմուզի նեղուցի հարցով պետք է զբաղվեն առանձին երկրները, ոչ թե ՆԱՏՕ-ն

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցով ազատ նավագնացության ապահովման հարցով պետք է զբաղվեն առանձին երկրները, այլ ոչ թե դաշինքը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

Նա նշել է, որ բազմաթիվ եվրոպական երկրներ նախօրոք իրենց մի քանի նավեր և սարքավորումներ տեղակայում են իրադարձությունների վայրին ավելի մոտ, ինչը թույլ կտա առավելագույն օգնություն տրամադրել հաջորդ փուլում:

«Հորմուզի նեղուցը ներկայում փակ է, և ազատ նավագնացությունը գտնվում է լուրջ սպառնալիքի տակ։ Իհարկե, խնդրի լուծումը բխում է մեր բոլոր դաշնակիցների շահերից, գուցե, դա ՆԱՏՕ-ի գործը չէ՝ որպես դաշինք, բայց մենք կօգնենք, որտեղ կարող ենք», - ասել է նա Շվեդիայի Հելսինգբորգ քաղաքում ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների հանդիպումից առաջ լրագրողների հետ զրույցում:

Ռյուտեն նաև հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կշարունակի հանգուցային դեր խաղալ Եվրոպայի միջուկային պաշտպանության գործում։ Նա նաև կարևորել է, որ Եվրոպան աստիճանաբար ավելի մեծ ներդրում ունենա սովորական սպառազինությունների հարցում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում