Արարատի մարզում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավն ավարտվել է մեծ հանրահավաքով

4 րոպեի ընթերցում

Արարատի մարզում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավն ամփոփել է Արտաշատի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում հրավիրված հանրահավաքով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ արձակուրդում գտնվող ՀՀ վարչապետ, ՔՊ վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը, հանրահավաքի անդրադառնալով Արարատի մարզում 2018 թվականից իրականացված ծրագրերին, նշել է, որ Կառավարության մասնակցությամբ շուրջ 325 միլիոն դոլարի ներդրում է կատարվել։ 

Նրա խոսքով՝ մարզում ընդհանուր առմամբ 325 կիլոմետր երկարությամբ ճանապարհներ ու փողոցներ են կառուցվել կամ նորոգվել։ Բացի այդ իրականացվում են 24 դպրոցի, 33 մանկապարտեզի հիմնանորոգման կամ կառուցման աշխատանքներ, որոնց մի մասն արդեն ավարտված է։ Իրականացվել է նաև ավելի քան 210 կիլոմետր գազատարների անցկացում, իսկ մարզի երկու սահմանամերձ բնակավայրերում ընթացքում են 16 միլիոն դրամի չափով պետական աջակցության ծրագրով 185 առանձնատների կառուցման նախագծային աշխատանքները։ 

Փաշինյանն առանձնապես կարևորել է Վեդիի ջրամբարը, որը նրա գնահատմամբ իր մասշտաբներով առաջինն է, որ կառուցվել է Երրորդ հանրապետությունում։ Բացի ենթակառուցվածքային խոշորածավալ ներդրումներից, գյուղատնտեսական մի քանի ծրագրերով պետության կողմից 131 միլիարդ դրամի աջակցություն է ցուցաբերվել Արարատի ու Արմավիրի մարզի գյուղացիներին, ինչպես նաև շուրջ 120 միլիոն դոլարի չափով սուբսիդավորվել են գյուղատնտեսական վարկերի տոկոսներ։

«Այս ամեննը մենք արել ենք մի պատճառով, որ մենք ուզում ենք, որ Հայաստանի Հանրապետությունն ապրի, որ ժողովուրդն ապրի։ Ուրախ ենք արձանագրել, որ հաղթահարել ենք մաքառման և գոյատևման օրակարգը և մտել ենք ապրելու, զարգանալու օրակարգ, ապագան այսօր վայելելու, և ոչ թե այսօր վաղվա համար տառապելու օրակարգ»,-ասել է Փաշինյանը։ 

Խոսելով պաշտպանական ոլորտից, նա հավաստիացրել է, որ ՀՀ Զինված ուժերը ներկայում համալրված են ամենաժամանակակից սպառազինությամբ, ի տարբերություն նախկինի, երբ, ըստ Փաշինյանի ձևակերպման, ամբողջությամբ միայն 50-60-ական թվականների արտադրության, օգտագործման վերջին փուլում գտնվող զինատեսակներ էին։ 

«2026 թվականն այն առաջին տարին է, երբ ՀՀ-ն մրցունակություն է ցույց տալիս զենքի միջազգային շուկայում և արդեն իսկ զենք է արտահանում»,-ասել է Փաշինյանը՝ անդրադառնալով նաև հայրենական արտադրության զինատեսակների թեմային։

Վարչապետը շեշտել է, որ խաղաղությունը իրենց քաղաքական ուժի ռազմավարությունն է։

«Բայց մենք հասկանում ենք, որ այն երկիրը, որը չունի ուժեղ, պաշտպանունակ բանակ, կարող է գայթակղիչ լինել ագրեսիայի համար և մենք հասկանում ենք, որ խաղաղության համար անհրաժեշտ է ունենալ պաշտպանունակ բանակ։ Մենք այսօր, արդեն, ունենք այդպիսի բանակ և մեր բանակն ամեն տարվա հետ լինելու է ավելի ու ավելի ուժեղ ու պաշտպանունակ, բայց միայն ու միայն ՀՀ-ի միջազգայնորեն ճանաչված, ինքնիշխան տարածքի պաշտպանության համար, որովհետև սա է խաղաղության միակ բանաձևը»,-շեշտել է Փաշինյանը։

Մայիսի 8-ին մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընտրություններին մասնակցում է 16 համարի ներքո՝ «Տե՛ր կանգնիր խաղաղությանը» կարգախոսով։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ԿԸՀ է ներկայացրել 283 թեկնածուից կազմված ընտրական ցուցակ, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների 10 թեկնածուից բաղկացած ցուցակ։ Կուսակցության վարչապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է։  

 

Հայերեն

Մունդիալ-2026. Իսպանիան 2010 թվականից ի վեր առաջին անգամ կիսաեզրափակիչում է

Իրանի ու Ինդոնեզիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ

Պակիստանի վարչապետն ու Իրանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները

ԱՄՆ-ի հետ հակամարտությունը երբեք չի ավարտվի Թեհրանի կապիտուլյացիայով․ Մոհամմադ Ղալիբաֆ

Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել․ Անդալուսիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել

Վրաստանում ընդդիմադիր գործիչը դատապարտվել է 13 տարվա ազատազրկման դատարանի շենքը հրկիզելու փորձի համար

Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները

Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է ապօրինի ազատազրկման դատապարտված հայ գերիների բողոքների քննությունը

Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին

Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի