ՊՆ-ն հերքում է «Ուժեղ Հայաստան»-ի անդամի տարածած լուրը Ջերմուկի հատվածում դիրք հանձնելու մասին

2 րոպեի ընթերցում

Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը հերքել է «Ուժեղ Հայաստան»  դաշինքի անդամ Ալիկ Ալեքսանյանի տարածած լուրը, թե իբր Ջերմուկի հատվածում ՀՀ Զինված ուժերի բանակային դիրք է հանձնվել։

«Քիչ առաջ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներից մեկի տարածած տեսանյութում դեռևս անհայտ անձը ստահոդ տեղեկություններ է հայտնում, թե իբր վերջերս Ջերմուկի հատվածում ՀՀ զինված ուժերի «բանակային դիրք է հանձնվել»:

Հայտնում ենք, որ նշվածն ապատեղեկատվություն է:

Իրավապահ մարմիններին հորդորում ենք ուսումնասիրել նշված տեսանյութն ու դրանում տեղ գտած տեղեկությունները՝ իրավական գնահատական տալու նպատակով»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Թորոսյանը:

«Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Ալիկ Ալեքսանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից կատարելով հետևյալ գրառումը.  «Ժողովո՛ւրդ, Ձեզնից թաքուն դիրք են հանձնում, լսե՛ք այս կամավորի խոսքը»։

Տեսանյութում անհայտ անձը, որը ներկայանում է որպես ազատամարտիկ և 44-օրյա պատերազմի մասնակից, հայտարարում է, թե իբր «անցած ամիս եղել է Ջերմուկում, որտեղ իրենց ասվել է, թե դիրքից զինամթերքը պետք է հանեն և դուրս գան ու այն հանձնեն Ադրբեջանին»։  

Հայերեն English Español Русский

ՏԿԵ նախարարը ու Լայպցիգի քաղաքապետը քննարկել են Հայաստանի համայնքների հետ համագործակցության հնարավորությունները

ՏԿԵ նախարարը ու թուրքական պատվիրակությունը քննարկել են Գյումրի–Կարս էլեկտրահաղորդման գծի վերականգնման աշխատանքները

Ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններով քաղաքացիներից պահանջում են տուգանք վճարել

Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը խրախուսեց մարզի մի խումբ մանկավարժների

ԱԳՄԱ նախարարը և Իրանի խորհրդարանի խոսնակը քննարկել են Հայաստան-Իրան ենթակառուցվածքների զարգացումն ու տրանսպորտային կապերի ընդլայնումը

Հայաստանի և Իրանի արտաքին գերատեսչությունների խոսնակները կարևորել են հանրային հաղորդակցության ոլորտում համագործակցության զարգացումը

Քաղցկեղի բուժման նորարարական մոտեցումներ՝ Հայաստանում․ ներկայացվել են ֆոտոբիոմոդուլյացիոն թերապիան և TeleMed հարթակը

ԱԺ խորհուրդը հաստատել է հոկտեմբերի 6-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը

Ոստիկանությունը հայտնել է ծրագրված սպանության կանխման մասին․ ձերբակալվել է չորս անձ