Վարելու իրավունքից զրկվելուց 1 տարի հետո այն հնարավոր կլինի վերականգնել առանց քննության. նախագիծ

4 րոպեի ընթերցում

Վարորդական իրավունքից զրկված քաղաքացիների համար առաջարկվում է ներդնել վարելու իրավունքի վերականգնման առավել թիրախային ընթացակարգ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին օրենքի նախագիծ է շրջանառել ՀՀ ներքին գործերի նախարարությունը:

Ներկայում զրկման ժամկետի ավարտից հետո վարելու իրավունքի վերականգնումն իրականացվում է քննությունների հիման վրա՝ անկախ նրանից, թե զրկումն առաջին անգամ է կիրառվել, թե՝ ոչ։

«Միջազգային փորձի ուսումնասիրությունը և կատարված վերլուծությունները ցույց են տալիս, որ վարելու իրավունքից զրկման ժամկետը լրանալուց հետո, հատկապես առաջին անգամ զրկումների պարագայում, կիրառվում են վարորդի վարքագծի փոփոխությանը միտված առավել թիրախային մեթոդներ՝ զուգահեռաբար ապահովելով դրա նկատմամբ պատշաճ վերահսկողություն։ Օրինակ՝ կիրառվում են վարելու իրավունքից զրկված անձանց լրացուցիչ դասընթացների, վերապատրաստումների, վարվող տրանսպորտային միջոցներում ալկոփականների տեղադրման, սահմանափակ հնարավորություններով փորձաշրջանի սահմանման և այլ ընթացակարգեր»,- ասված է օրենքի նախագծում:

Հաշվի առնելով կիրառելիության հնարավորությունները և մատչելիությունը, Ներքին գործերի նախարարությունն առաջարկում է փոխել վարելու իրավունքի վերականգնման ներկա մոդելը՝ ներդնելով զրկման ժամկետի ավարտից հետո խիստ սահմանափակ հնարավորությամբ՝ 6 տուգանային միավոր տրամադրելով, 1 տարի ժամկետով փորձաշրջանի ընթացակարգ։

Նախագծերի փաթեթով առաջարկվում է փոխել վարելու իրավունքի վերականգնման ներկայիս մոդելը՝ ներդնելով առավել թիրախային հետևյալ ընթացակարգը՝

1) վարելու իրավունքից զրկելու մասին ոստիկանության՝ ուժի մեջ մտած ակտի հիմքով դադարեցված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վարելու իրավունքը, զրկման ժամկետը լրանալուց հետո 1 տարվա ընթացքում դիմելու դեպքում՝ մեկ անգամ վերականգնել, առանց որակավորման քննություններ հանձնելու՝ օրենքով սահմանված պետական տուրքի վճարմամբ, և սահմանել փորձաշրջան՝ 1 տարի ժամկետով, իսկ երկրորդ կամ հաջորդ անգամ՝ վերականգնել որակավորման քննություններ հանձնելուց հետո,

2) փորձաշրջան սահմանվելու դեպքում 13 միավորի փոխարեն հատկացնել 6 միավոր,

3) փորձաշրջանում գտնվող անձի կողմից 6 տուգանային միավորը սպառելու դեպքում նախատեսել տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` մեկ տարի ժամկետով,

4) վարելու իրավունքից զրկված անձի վարելու իրավունքը զրկման ժամկետի ավարտից հետո առանց որակավորման քննությունների վերականգնելու և փորձաշրջան սահմանելու համար սահմանել պետական տուրք՝ հիսուն հազար դրամի չափով:

Միաժամանակ, սահմանվում է անցումային դրույթ, որով 2020 թվականի հունվարի 1-ից հետո զրկված անձինք ևս միայն մեկ անգամ կկարողանան վերականգնել իրենց վարելու իրավունքը՝ համապատասխան պետական տուրքի վճարմամբ և 13 միավորի փոխարեն 6 տուգանային միավորի հատկացմամբ՝ վերականգնումից հաշված 1 տարի ժամկետով փորձաշրջանի պայմաններով։

Մայիսի 16-ին Հայաստանի Հանրապետության՝ արձակուրդում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարորդական իրավունքից զրկված քաղաքացիներին առաջարկեց վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու նոր կարգը, որից հետո այն նաև հանրային քննարկման ներկայացրեց «Ֆեյսբուք»-ի իր էջում:

2025 թվականի ընթացքում վարորդական իրավունքից զրկվել է 5435 անձ, գերակշիռ դեպքում պատճառը եղել է ալկոհոլի օգտագործմամբ վարելը։ 

Հայերեն

«Ոդիսևս» հեռուստասերիալը կնկարահանվի նաև Հայաստանում

«Ալաշկերտ»-ը հաղթահարեց «Ելիմայ»-ի արգելքը և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի ուղեգիր նվաճեց

«Փյունիկ»-ը հաղթեց «Մարսաշլոկ»-ին և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում է

Դուբայի իշխանությունները հերքել են քաղաքի կենտրոնում պայթյունների մասին հաղորդագրությունները

«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով

Վանաձորի Բոհեմ թատրոնում տեղի է ունեցել «Վերջին հանգրվան» ներկայացման փակ դիտումը

ԱՄՆ-ն 2 թմրակարտելների ներառել է օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությունների ցանկում

Բրազիլիան կպատասխանի ԱՄՆ-ի սահմանած նոր մաքսատուրքերին

Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․Mehr

Ալիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համար