Ապագայում նոր գործարքներ ևս լինելու են. Մխիթար Հայրապետյանը՝ հայկական արտադրության զենքի արտահանման մասին

2 րոպեի ընթերցում

Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն անդրադարձել է Հայաստանից միլիոնավոր դոլարների հասնող հայկական արտադրության զենքերի արտահանման մասին իր հայտարարությանը՝ նշելով, որ առայժմ չի հրապարակի ընկերությունների անունները, ընդհանուր արժեքն ու արտահանման երկրները, քանի որ նման տվյալներ հրապարակելու համար կողմերի միջև դեռ վերջնական համաձայնություն չկա։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանը նախարարը նշեց, որ իրադարձությունը աննախադեպ էր մեր պետության համար, քանի որ  առաջին անգամ Հայաստանում արտադրված ռազմական արտադրանք է արտահանվել։

«Սա սկիզբ է մի երկար ճանապարհի, քանի որ ապագայում նոր գործարքներ ևս լինելու են։ Այս պահի դրությամբ ավելի շատ ընկերություններ արդեն իսկ ունեն ավելի շատ քանակի երկրներ արտահանելու թույլտվություն ՀՀ կառավարության կողմից կամ դրանք առնվազն գործընթացի փուլում են»,-ասաց նա։

Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մայիսի 19-ին հայտարարել էր, որ առաջին անգամ Հայաստանից միլիոնավոր դոլարների հասնող հայկական արտադրության զենք է արտահանվել: Նախարարը նշել էր, որ զենքն արտահանել են հայկական երեք ընկերություններ, իսկ ներմուծող երկրները երկուսն են եղել։ Նախարարն այդ ժամանակ էլ հայկական ընկերությունների և ներմուծող երկրների անունները չէր հրապարակել։

Հայերեն English Русский

Արաբական կոալիցիան մտադիր է աջակցել Եմենի բանակին հութիների դեմ պայքարում

Հայտնի են բժշկության կամ ֆիզիոլոգիայի բնագավառում Նոբելյան մրցանակի 2026 թվականի դափնեկիրները

Իսրայելն արգելել է Մեծ Բրիտանիայի Կանաչների կուսակցության առաջնորդի մուտքը երկիր

Ադրբեջանցու կրակոցից տուժած կինը վիրահատվել է, հետվիրահատական վիճակը կայուն է

Եղիազար Վարդանյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճարտարապետության համաշխարհային օրվա առթիվ

Վարչապետի որոշմամբ՝ Դավիթ Սանամյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից

ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Գենդերային թեմատիկ խմբի հանդիպմանը

ՀՀ ՆԳ նախարարը ԲԿ-ում տեսակցել է վնասվածք ստացած պարեկային ծառայողին

Թեհրանում ընթանում է Միրզոյան-Արաղչի հանդիպումն՝ ընդլայնված կազմով

Հեգսեթը հայտնել է Եվրոպայից ԱՄՆ զինվորականների մի մասին Լատինական Ամերիկա տեղափոխելու հնարավորության մասին