Մթերման կայանների վերաբերյալ մեր ծրագիրը լինելու է ամենալավ գործերից մեկը. Նարեկ Կարապետյանը՝ Մասիսում

3 րոպեի ընթերցում

«Ուժեղ Հայաստան» դաշինքը նախընտրական քարոզարշավը շարունակել է Արարատի մարզի Մասիս քաղաքում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դաշինքի անդամները՝ նախընտրական ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանի գլխավորությամբ, հանդիպել են Մասիսի բնակիչների հետ և քննարկել նրանց հուզող խնդիրները։

Հանդիպման ընթացքում Նարեկ Կարապետյանն անդրադարձել է ջրամատակարարման և գյուղատնտեսության խնդիրներին՝ նշելով, որ դաշինքը նախատեսում է փոփոխություններ իրականացնել հատկապես գյուղմթերքի մթերման ոլորտում։

«Մենք լավ ծրագրեր ենք առաջարկելու։ Դրանցից մեկը մթերման կայանների ծրագիրն է․ նախատեսում ենք, որ յուրաքանչյուր շրջանում՝ 6-7 գյուղի միջակայքում, լինի մթերման կայան, որը երաշխավորված կգնի բերքը։ Եթե կարողանանք ապահովել այդ մեխանիզմը, գյուղացին տարվա սկզբին արդեն կիմանա, թե տարվա վերջում իր բերքն ինչ գնով է վաճառելու։ Դա լավ կանխատեսելիություն կտա, և մարդիկ կկարողանան լավ եկամուտ ստանալ»,- ասել է Կարապետյանը։

Նրա խոսքով՝ դաշինքի նպատակն է գյուղատնտեսական ոլորտում իրականացնել համակարգային փոփոխություններ՝ հատկապես Արարատյան դաշտում։

«Մեր ծրագիրը երկրում գյուղատնտեսական փոփոխություններ իրականացնելն է, հատկապես՝ Արարատյան դաշտի այս տարածաշրջանում։ Մենք տեսնում ենք, որ այս ոլորտը կարող է մեծ միջոցներ և հնարավորություններ բերել մեր երկրին։ Ամբողջ աշխարհում կա մեր բերքի պահանջարկը, բայց մինչ օրս չենք կարողացել այն պատշաճ կերպով հասցնել արտաքին շուկաներ։ Մենք հենց դրանով ենք զբաղվելու։ Դա ամենահեշտ գործերից մեկն է, բայց նաև՝ ամենաարդյունավետներից»,- նշել է նա։

Նարեկ Կարապետյանը նաև «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել էր, որ «Ուժեղ Հայաստան»-ի ծրագրով պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողների ընտանիքները ծառայության 1.5 տարվա ընթացքում կստանան ամսական 40 հազար դրամ աջակցություն։

Մայիսի 8-ին մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ընտրություններին մասնակցում է 3 համարի ներքո՝ «Փոփոխություն» կարգախոսով։ Կուսակցությունը ԿԸՀ է ներկայացրել 200 թեկնածուից բաղկացած ընտրական ցուցակ։

Դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը ցուցակում ընդգրկված չէ, քանի որ ունի նաև Ռուսաստանի և Կիպրոսի քաղաքացիություն և ՀՀ Սահմանադրության համաձայն չի կարող լինել պատգամավորի կամ վարչապետի թեկնածու։ Միաժամանակ կուսակցության ներկայացուցիչները շարունակում են հայտարարել, որ իրենց վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է։

Սամվել Կարապետյանը ներկայում գտնվում է տնային կալանքի տակ՝ իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի վերաբերյալ հարուցված քրեական վարույթի շրջանակներում։

Հայերեն

ԱՊՀ ղեկավարները հայտարարություն են ընդունել Համագործակցության 35-ամյա հոբելյանի առթիվ

Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ Ոստիկանություն

Իտալիայի գինեգործարանից գողացել են 30 000 շիշ գինի՝ 5 միլիոն եվրո արժողությամբ

Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է Արդարադատության միջազգային դատարանի դատավոր Նավի Փիլեյին

Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ Նիկոլ Փաշինյան

Կլիչկոն խորհուրդ է տվել Կիևի բնակիչներին ժամանակավորապես լքել քաղաքը

Վարչապետ Փաշինյանի ելույթն ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին

2027 թվականին ԱՊՀ-ում նախագահությունը կանցնի Ուզբեկստանին

Անվավեր է ճանաչվել Արթիկում մսուր-մանկապարտեզի շենքի օտարման աճուրդը․ համայնքին կհատուցվի 12.4 միլիոն դրամ

ԻՀՊԿ-ն հերքել է Հորմուզի նեղուցով անցնող նավթի ծավալների վերաբերյալ ԱՄՆ-ի պնդումները