Բանակի բարեփոխումների համար պարտք ենք վերցրել, որովհետև փող շատ է պետք եղել. Փաշինյանը՝ Արաբկիրում

3 րոպեի ընթերցում

Հայաստանի իշխանությունները բանակի բարեփոխումների և անվտանգության համակարգի զարգացման համար պարտք են վերցրել, քանի որ դրա համար մեծ ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ եղել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանում բնակիչների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է արձակուրդում գտնվող վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով բանակի բարեփոխումների, զինծառայողների սոցիալական ապահովության և անվտանգության քաղաքականության մասին։

«Բարեփոխումներ իրականացնելու համար, այո՛, այդ թվում պարտք ենք վերցրել։ Ինչի՞ ենք պարտք վերցրել, որովհետև փողը շատ է պետք եղել ու միանգամից»,- ասել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի պետական պարտքը շարունակում է մնալ միջազգային չափանիշներով ընդունելի մակարդակում։

Փաշինյանը նշել է, որ այդ ներդրումները համեմատելի են ընտանիքների կողմից հիփոթեքային վարկերով բնակարան ձեռք բերելու հետ։

«Նույն կերպ մենք ներդրում ենք արել մեր երկրի բարեկեցության մեջ»,- ասել է նա։

Փաշինյանը կրկին անդրադարձել է մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում նախատեսված զորահանդեսին՝ նշելով, որ այնտեղ քաղաքացիները կտեսնեն բոլորովին նոր որակի բանակ։

Նա տեղեկացրել է, որ զորահանդեսին մասնակցելու են նաև «Պաշտպան հայրենյաց» ծրագրի զինծառայողները։

Փաշինյանի խոսքով՝ ծրագրի շրջանակում 18-ամյա երիտասարդները վեցամսյա պատրաստությունից հետո պայմանագրային ծառայության են անցնում և ստանում 300-600 հազար դրամ աշխատավարձ։

«Եթե նախկինում իրենց ծնողները իրենց շոր էին ուղարկում, սնունդ էին ուղարկում, այսօր այդ տղաները 300-600 հազար դրամ փող են տանում իրենց տները»,- նշել է նա։

Փաշինյանը նաև հայտարարել է, որ 2026 թվականից Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան ավարտած և ծառայության անցնող բոլոր սպաները պետությունից բնակարան կստանան։

Բացի այդ, նրա խոսքով, կառավարությունը որոշել է առաջիկա չորս տարիների ընթացքում լուծել նաև երկարամյա զինծառայողների և զոհվածների ընտանիքների կուտակված բնակարանային խնդիրները։

Փաշինյանը նշել է, որ այսօր Հայաստանի բանակում կան մինչև 700 հազար դրամ վարձատրություն ստացող զինծառայողներ։

Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը մեկնարկել է մայիսի 8-ին և կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ընտրություններին մասնակցում է 16 համարի ներքո՝ «Տե՛ր կանգնիր խաղաղությանը» կարգախոսով։ Կուսակցության վարչապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է։

 

Հայերեն English Español Français Русский

Թրամփը Չինաստանի հետ իր հարաբերություններն անվանել է հիանալի և մեծ հաղթանակ երկու երկրների համար

Ֆրանսիայում թոշակառուները դուրս են եկել փողոց՝ բողոքելու ցածր թոշակների դեմ

Հայաստանը և ԵՄ-ն կարևորել են ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա հիմնված գործընկերության շարունակական ամրապնդումը

Թբիլիսիում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է երեքի

ԵՄ-ն ռուսաստանցիների համար չեղարկել է Եվրոպայում ուսանելու «Էրազմուս» կրթաթոշակը

Սաուդյան Արաբիան հաստատում է, որ հութիների հարձակման հետևանքով վնասվել է Էր-Ռիադի ամենաբարձր շենքը

Պորտուգալիայում տներ և փողոցներ են հեղեղվել հորդառատ անձրևների ու սողանքների պատճառով

Ռոբերտ Աբիսողոմոնյանը միջազգային համաժողովում կարևորել է «Խաղաղության խաչմերուկ»-ի և «ԹՐԻՓՓ»-ի նշանակությունը Հարավային Կովկասի համար

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը Մյանմարին մեղավոր է ճանաչել ռոհինջաների ցեղասպանության մեջ

Նազելի լիճը լուսավորվել է կապույտ գույնով՝ խորհրդանշելով մաքուր, անվտանգ և առողջ միջավայրում մեծանալու երեխաների իրավունքը