«Հանրապետություն» կուսակցությունը խորհրդարան է գնում իրական ընդդիմություն լինելու համար. Արամ Սարգսյան

2 րոպեի ընթերցում

«Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչները Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում հանդիպել են Երևանի Կենտրոն վարչական շրջանի բնակիչների հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  հանդիպման ընթացքում ելույթ է ունեցել կուսակցության վարչապետի թեկնածու, ՀՀ նախկին վարչապետ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արամ Սարգսյանը։

Նա նշել է, որ իրենք առաջիկա ընտրություններին մասնակցելով՝ իշխանափոխության նպատակ չեն դնում, այլ ցանկանում են գնալ խորհրդարան՝ որպես իրական ընդդիմություն։

«Մենք գնում ենք  ԱԺ-ում չաշխատող, ծույլ, ամեն օր վեճեր սարքող, հայհոյանք թափող, օրական անվստահության գործընթաց ու միտինգ հրահրող անօգտակար ընդդիմությանը  փոխարինելու»,-ասել է նա։

Մայիսի 8-ից մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։

«Հանրապետություն» կուսակցության քվեաթերթիկի համարը 11-ն է։ Կուսակցության վարչապետի թեկնածուն Արամ Սարգսյանն է։ Կուսակցությունն ընտրություններին մասնակցում է «Քեզ համար Հայաստան, քեզ համար» կարգախոսով։

Կուսակցությունը ԿԸՀ է ներկայացրել 90 թեկնածուից բաղկացած ցուցակ։

Հայերեն

ԱՊՀ ղեկավարները հայտարարություն են ընդունել Համագործակցության 35-ամյա հոբելյանի առթիվ

Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ Ոստիկանություն

Իտալիայի գինեգործարանից գողացել են 30 000 շիշ գինի՝ 5 միլիոն եվրո արժողությամբ

Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է Արդարադատության միջազգային դատարանի դատավոր Նավի Փիլեյին

Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ Նիկոլ Փաշինյան

Կլիչկոն խորհուրդ է տվել Կիևի բնակիչներին ժամանակավորապես լքել քաղաքը

Վարչապետ Փաշինյանի ելույթն ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին

2027 թվականին ԱՊՀ-ում նախագահությունը կանցնի Ուզբեկստանին

Անվավեր է ճանաչվել Արթիկում մսուր-մանկապարտեզի շենքի օտարման աճուրդը․ համայնքին կհատուցվի 12.4 միլիոն դրամ

ԻՀՊԿ-ն հերքել է Հորմուզի նեղուցով անցնող նավթի ծավալների վերաբերյալ ԱՄՆ-ի պնդումները