Հայաստան

ՀՀ ՆԳՆ-ն հրապարակել է 2026 թվականի ԱԺ ընտրությունների վերաբերյալ հաճախ տրվող հարցերի պատասխանները

1 րոպեի ընթերցում

ՀՀ ՆԳՆ-ն հրապարակել է 2026 թվականի ԱԺ ընտրությունների վերաբերյալ հաճախ տրվող հարցերի պատասխանները

Հայաստանի ենրքին գործերի նախարարությունն անդրադարձել է 2026 թվականի ԱԺ ընտրությունների վերաբերյալ հանրության կողմից առավել հաճախ հնչող հարցերին։ «Արմենպրես»-ը ստորև ներկայացնում է նախարարության տարածած հարցերն ու պատասխանները։

Ինչպե՞ս համոզվել, որ ըստ գտնվելու վայրի ներկայացրած դիմումը բավարարվել է

Դիմումը ՆԳՆ ՄՔԾ տարածքային ստորաբաժանումում թղթային եղանակով լրացնելու դեպքում եռօրյա ժամկետում անհրաժեշտ է մոտենալ նույն տարածքային ստորաբաժանում։  Էլեկտրոնային եղանակով դիմումն ուղարկելու դեպքում եռօրյա ժամկետում ՄՔԾ պաշտոնական էլեկտրոնային հասցեից անձը ծանուցվում է հաստատման մասին։

Ինչու իմ տվյալները չկան ընտրացուցակներում Անձի տվյալները նախնական ընտրական ցուցակներում չեն ներառվում, եթե անձնագրի ժամկետը վեց ամիս և ավել՝ լրացած է, և եթե ՀՀ-ում չունի հաշվառում։  

Եթե անձի տվյալները չկան ընտրողների ցուցակում, ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկել

Եթե ընտրության իրավունք ունեցող անձը նախնական ցուցակներում չի հայտնաբերում իր տվյալները, ապա անհրաժեշտ է դիմել ՆԳՆ ՄՔԾ տարածքային ցանկացած ստորաբաժանում, այդ թվում՝ Ծառայության գլխամասային գրասենյակ։ 

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում