Մերձավոր Արևելք

«Հեզբոլլահ»-ը հայտարարել է մեկ ամսում իսրայելական 48 տանկ ոչնչացնելու մասին

1 րոպեի ընթերցում

«Հեզբոլլահ»-ը հայտարարել է մեկ ամսում իսրայելական 48 տանկ ոչնչացնելու մասին

Լիբանանի արմատական «Հեզբոլլահ» շարժումը հայտարարել է, որ ապրիլի 16-ից մինչև մայիսի 17-ն ընկած ժամանակահատվածում 339 ռազմական գործողություն է իրականացրել իսրայելական զորքերի դեմ, որի ընթացքում իր մարտիկները շարքից հանել են 48 տանկ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարությունը տեղադրվել է Telegram-ի ալիքում:

«Իսլամական դիմադրության ուժերն ի պատասխան հակառակորդի կողմից հրադադարի խախտումներին հարձակվել են 15 հրամանատարական կետի, երեք զորանոցի, երկու ռազմական բազայի, յոթ հրետանային դիրքի և մեկ ուղղաթիռային հրապարակի վրա։ Անցած ամսվա ընթացքում լիովին կամ մասնակիորեն շարքից հանվել են 48 տանկ, 18 զրահապատ փոխադրամեքենա և 12 արտաճանապարհային ավտոմոբիլ, որոնք խոցվել են կառավարվող հրթիռներով կամ կամիկաձե անօդաչու թռչող սարքերով», - նշվում է հայտարարության մեջ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում