Եվրոպա

ԵՄ-ն կարող է հունիսին Ուկրաինայի հետ բանակցություններ սկսել անդամակցության շուրջ

1 րոպեի ընթերցում

ԵՄ-ն կարող է հունիսին Ուկրաինայի հետ բանակցություններ սկսել անդամակցության շուրջ

ԵՄ-ն կարող է Ուկրաինայի հետ անդամակցության շուրջ բանակցություններ սկսել մինչև հունիսի վերջը, հայտարարել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը՝ ժամանելով Բրյուսելում ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ նրա զրույցի տեսանյութը տարածել է ԵՄ արտաքին գործերի խորհուրդը։

«Ես այսօր կհորդորեմ նախարարներին հնարավորինս շուտ պաշտոնապես սկսել բանակցային գլուխների շուրջ քննարկումները։ Դրանք կարող են սկսվել մինչև ԵՄ խորհրդում Կիպրոսի նախագահության ավարտը (խմբ.՝ հունիսի վերջին), իսկ մնացած հինգ գլուխների շուրջ քննարկումները կարող ենք սկսել հուլիսին», - ասել է նա։

Թեկնածուի կարգավիճակ ստանալը ԵՄ-ին անդամակցության բավականին երկարատև ճանապարհի միայն սկիզբն է։ Թուրքիան թեկնածուի կարգավիճակում է 1999 թվականից, Հյուսիսային Մակեդոնիան՝ 2005 թվականից, Չեռնոգորիան՝ 2010 թվականից, իսկ Սերբիան՝ 2012 թվականից։

Վերջինը ԵՄ-ին անդամակցել է Խորվաթիան 2013 թվականին. գործընթացը տևել է տասը տարի։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում