Ռեֆորմիստների կուսակցությունն առաջարկում է ընտրություններին մասնակցությունը պարտադիր դարձնել

2 րոպեի ընթերցում

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ, ընտրական ցուցակի երկրորդ համար Վահան Բաբայանը հայտարարել է, որ կուսակցությունը խորհրդարան անցնելու դեպքում նախաձեռնելու է ընտրական համակարգի փոփոխություններ՝ ընտրություններին մասնակցությունը դարձնելով պարտադիր և ընտրագրավի մեխանիզմը փոխարինելով ստորագրահավաքով։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Բաբայանն այս մասին ասել է «Ֆեյսբուք»-ում հրապարակված տեսանյութում։

Նրա խոսքով՝ կուսակցության ներկայացրած յոթ կետերից մեկը վերաբերում է հենց ընտրական համակարգի փոփոխությանը։

«Ընտրություններին մասնակցությունը դարձնել պարտադիր պարտականություն, իսկ ընտրագրավի մեխանիզմը փոխարինել ստորագրահավաքով, որովհետև մեծահարուստ շրջանակները իրենց գումարներով ստվերում են մնացած քաղաքական մրցակիցներին»,- նշել է Բաբայանը։

Նրա կարծիքով՝ ներկայիս համակարգում բացակայում են արդար մրցակցության և ժողովրդավարության սկզբունքները։

«Այստեղ չկա ազատություն, չկա արդարություն և չկա ժողովրդավարության հիմնական սկզբունքներ»,- հայտարարել է նա։

Բաբայանի խոսքով՝ կուսակցությունը ցանկանում է ստեղծել հավասար պայմաններ բոլոր քաղաքական ուժերի համար։

«Ժողովուրդը պետք է ընտրի ոչ թե փողը, այլ ասելիքը»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ ներկայում քաղաքական պայքարը վերածվել է «աղքատների և հարուստների պայքարի»։

«Հարուստները գրավել են տեղեկատվական դաշտը, հարուստները գրավել են քարոզչական ընդհանուր դաշտը»,- նշել է Բաբայանը։

Մայիսի 8-ին մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ 

Ռեֆորմիստների կուսակցությունը ընտրություններին մասնակցում է «Անվտանգություն և զարգացում» կարգախոսով և 1 համարի ներքո։

Կուսակցությունը ԿԸՀ է ներկայացրել 83 թեկնածուից բաղկացած ընտրական ցուցակ։ Կուսակցության վարչապետի թեկնածուն պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն է։

Հայերեն

Ֆրանսիայի հարավում թանգարանից գողացված Ռենուարի երկու կտավները հայտնաբերվել են. վեց մարդ ձերբակալվել է

ԲՏԱԱԲ նախարարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր

Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք. 4 անձ ձերբակալվել է

Գրադարանավարի օրվա առթիվ խրախուսվել են Գեղարքունիքի մարզային գրադարանի տնօրենը և մի շարք գրադարանների աշխատակիցներ

«CBD COP17 Կանաչ գոտում» մասնակցության համար հայտարարված նկարչական մրցույթին Գեղարքունիքից մասնակցել է 142 դպրոցական

Սևան համայնքը կներկայանա Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի Կանաչ գոտում

Աշակերտների ցույցերի ֆոնին Ֆրանսիայի կրթության նախարարը խոստացել է լրացուցիչ 3000 ուսուցչի ընդունել դպրոցներ

ՀՀ կառավարությունը 813 մլն 386 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքում իրականացված ծրագրերի համար

Ֆասթ Բանկի աջակցությամբ բարեգործական համերգ է տեղի ունեցել

Էր Ռիադի օդանավակայանի վրա հարձակման հետևանքով Սաուդյան Արաբիայի 3 քաղաքացի է զոհվել