Ֆրանսիայի ԱԳՆ-ն բացառել է Իրանի դեմ պատժամիջոցների մեղմացումը մինչև Հորմուզի նեղուցի ապաշրջափակումը

2 րոպեի ընթերցում

Իրանի դեմ պատժամիջոցների մեղմացման հնարավորությունը չպետք է քննարկվի, քանի դեռ Թեհրանը չի ապաշրջափակել Հորմուզի նեղուցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն։

«Նեղուցը ընդհանուր բարիք է մարդկության համար, այն չի կարելի շրջափակել, հարկել կամ օգտագործվել որպես ճնշման լծակ», - RTL ռադիոկայանի եթերում ասել է նախարարը։

«Իրանի դեմ որևէ պատժամիջոցի չեղարկում բացառվում է, քանի դեռ նեղուցը շրջափակված է», - ընդգծել է Բարոն։

Նա նաև մեկնաբանել է ֆրանսիական «Շառլ դը Գոլ» ավիակրի տեղափոխումը Մերձավոր Արևելք՝ նշելով, որ այս գործողություններն «ամրապնդում են մեր պաշտպանությունը»։

Այս շաբաթ Իրանը պաշտոնապես գործարկել է Հորմուզի նեղուցով նավագնացության կառավարման նոր մեխանիզմ։ Press TV հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն՝ «նավերը պարտավոր են գործողությունները կարգավորել այս համակարգին համապատասխան և տարանցման թույլտվություն ստանալ՝ նախքան Հորմուզի նեղուցով անցնելը»։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դադարեցրել էր Հորմուզի նեղուցով նավերի ուղեկցման գործողությունը՝ դրա մեկնարկից գրեթե 48 ժամ անց։ Ըստ տեղեկությունների՝ կողմերը համաձայնության են եկել հուշագրի շուրջ, որը հիմք կծառայի հետագա բանակցությունների և խաղաղության համաձայնագրի համար։

Իրան

Իրանը պատրաստ է ծառայություններ և տեխնիկական աջակցություն տրամադրել Հորմուզում գտնվող առևտրային նավերին

Հայերեն Русский

Սոչիի ափերի մոտ հեռակառավարվող նավակները հարվածել են լցանավի. խոշոր հրդեհ է բռնկվել

Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ

Իսրայելում նշում են հոկտեմբերի 7-ի հարձակման 3-րդ տարելիցը

Բելգիական ընկերությունները ՀՀ-ում են. օրակարգում տնտեսական կապերի ընդլայնումն է

Վրաստանում անցկացվում են Հայաստանի մշակույթի օրեր՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին

Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի

Վենսը հայտնել է Իրանի դեմ պատերազմն ավարտելու պայմանը

Ադրբեջանցի զինվորի քրեական գործով ընթացակարգերը տեղի են ունենալու Հայաստանի Հանրապետությունում

Բուենոս Այրեսում կայացել է Լիոնել Մեսիի հրաժեշտի հանդիպումը

Կենսաբազմազանության խաչմերուկ. ՄԱԿ-ի մշտական համակարգողը COP17-ին ընդառաջ խոսել է Հայաստանի հարուստ ու փխրուն էկոհամակարգերի մասին