Իրան

Իրանը պատրաստ է ծառայություններ և տեխնիկական աջակցություն տրամադրել Հորմուզում գտնվող առևտրային նավերին

1 րոպեի ընթերցում

Իրանը պատրաստ է ծառայություններ և տեխնիկական աջակցություն տրամադրել Հորմուզում գտնվող առևտրային նավերին

Իրանի նավահանգիստների և ծովային նավագնացության կազմակերպությունը պատրաստ է աջակցություն ցուցաբերել առևտրային նավերին Հորմուզի նեղուցում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է առևտրային նավերի նավապետներին ուղղված պաշտոնական ուղերձում, որը հրապարակվել է IRNA լրատվական գործակալության կողմից:

Տեքստի համաձայն՝ Իսլամական Հանրապետության նավահանգիստները պատրաստ են տրամադրելու իրենց «ծառայությունները, տեխնիկական աջակցությունը, ինչպես նաև բժշկական և սանիտարական օգնությունը»:

Մայիսի սկզբի տվյալներով՝ մերձավորարևելյան հակամարտության պատճառով Պարսից ծոցում և Հորմուզի նեղուցի շրջակայքում արգելափակված է շուրջ 1600 նավ, որոնց տախտակամածին գտնվում է 20 000 նավաստի։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում