ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ կայացել է «Armenians in America 250» խորագրով ընդունելություն

3 րոպեի ընթերցում

Միացյալ նահանգների ամենատարբեր ոլորտներում հայերի ունեցած ներդրման և ԱՄՆ 250-ամյակի առթիվ Ամերիկյան պետությունների կազմակերպության կենտրոնակայանում ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) համագործակցությամբ կայացել է «Armenians in America 250» խորագրով հանդիսավոր ընդունելությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը։

Միջոցառմանը մասնակցել են բարձրաստիճան պաշտոնյաներ Սպիտակ տնից, Ազգային անվտանգության խորհրդից, Պետական դեպարտամենտից, Առևտրի, Էներգետիկայի և Պատերազմի քարտուղարություններից, դիվանագիտական կորպուսի, ինչպես նաև տարբեր նահանգներից հայ համայնքի ներկայացուցիչներ։

Միջոցառումը մեկն է այն նախաձեռնություններից, որոնք հայկական կողմը՝ Սպիտակ տան Հանրային կապերի գրասենյակի խրախուսմամբ և աջակցությամբ, իրականացնում է USA250 տոնակատարությունների շրջանակում։

Ելույթներով հանդես են եկել ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը, ԱՄՆ Առևտրի քարտուղարության արդյունաբերության և անվտանգության հարցերով փոխքարտուղար Ջեֆրի Քեսլերը, ԱՄՆ անկախության 250-ամյակի պետական միջոցառումների պատասխանատու ընկերության՝ Freedom250-ի գործադիր տնօրեն Քիթ Քրաքը և ՀԲԸՄ նախագահ Սեմ Սիմոնյանը։

Միջոցառումը մեկնարկել է երկու երկրների պետական օրհներգներով՝ Վաշինգտոնի Սուրբ Աստվածածին Հայաստանյայց առաքելական եկեղեցու՝ Շնորհալի կիրակնօրյա դպրոցի սաների կատարմամբ։ Բացման աղոթքը մատուցել է Տ. Ընծակ ավագ քահանա Նալբանդյանը, որն այնուհետև ներկայացրել է ողջույնի խոսքը՝ Հյուսիսային Ամերիկայի Հայ Առաքելական Եկեղեցու Արևմտյան և Արևելյան թեմերի առաջնորդներ՝ Գերշ. Տ. Հովնան Արք. Տէրտէրյանի և Գերշ. Տ. Մեսրոպ Եպս. Պարսամյանի անունից։ Միջոցառումը վարել է ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ Հայկ Արիյանը:

Հանդիսավոր ընդունելության շրջանակում կայացել է Երկրորդ համաշխարհային պատերազմի հայ վետերանների հիշատակին նվիրված ՀԲԸՄ-ի «Our Boys» գրքի վերահրատարակված տարբերակի ներկայացումը՝ ՀԲԸՄ փոխնախագահ Արդա Հարաթունյանի կողմից։ Գիրքն առաջին անգամ հրատարակվել  է 1951 թվականին ու փաստագրում է ամերիկահայերի ծառայությունն ու ներդրումը պատերազմի տարիներին։

Վերահրատարակված գրքի առաջին օրինակները նվիրվել են Սպիտակ տան Ռազմավարական նախաձեռնությունների գծով փոխտնօրեն Ջեքսոն Քրոյին և ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Սոնատա Քոուլթերին, որը վերահսկում է Ռուսաստանի, Կովկասի և Եվրոպական անվտանգության ու քաղաքական հարցերը։

ԱՄՆ տարբեր ոլորտներում հայերի նշանակալի ներդրման պատմությունները ներկայացվել է հայաստանյան արտադրության Ռոբին ռոբոտի կողմից, որը ներկայումս ծառայություններ է մատուցում ԱՄՆ-ի ավելի քան 40 հիվանդանոցներում և խնամքի հաստատություններում։

Երեկոյի շրջանակում «Marta and Folk Orchestra»-ի կողմից հնչել են հայկական ժողովրդական և ավանդական ստեղծագործություններ։

Հայերեն English Español Русский Türkçe

Մունդիալ-2026. Արգենտինան հաղթահարեց խմբային փուլի արգելքը. Մեսին՝ ԱԱ-ների ռեկորդակիր

ՏԿԵ նախարարը Բրյուսելում հանդիպել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարի հետ

ԱՄՆ պետքարտուղարը կմեկնի ԱՄԷ, Քուվեյթ և Բահրեյն

Իրանի խորհրդարանի նախագահը և ԱԳ նախարարը մեկնել են Օման

Կառավարությունը հորդորում է պահպանել հրդեհային անվտանգության կանոնները հրդեհավտանգ ժամանակաշրջանում

Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել են ազատ տնտեսական գոտիների գործունեության արդյունքներն ու անելիքները

Լոռու մարզում փրկարարներն օգնություն են ցուցաբերել սարալանջին ոտքը վնասած քաղաքացուն

ԵՄ-ն այժմ քննարկում է ոչ թե Ռուսաստանի հետ բանակցությունները, այլ Մոսկվայի վրա ճնշումը. Կոշտա

Ղազախստանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Բրյուսել

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը լիցենզիա է տրամադրել իրանական նավթի հետ գործարքների համար