Միացյալ Նահանգներ

Հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը Սպիտակ տանը հյուրընկալվել են Դոնալդ Թրամփին

2 րոպեի ընթերցում

Հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը Սպիտակ տանը հյուրընկալվել են Դոնալդ Թրամփին

Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը, Սպիտակ տան Հավատքի գրասենյակի հետ համագործակցությամբ, նախաձեռնել է հանդիպում, որի շրջանակում ԱՄՆ-ում հայ հոգևոր առաջնորդները և ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Սպիտակ տան Հավատքի գրասենյակի ղեկավար, ԱՄՆ նախագահի երկարամյա հոգևոր հովիվ Փոլա Ուայթ-Քեյնի և Սպիտակ տան Հավատքի գրասենյակի տնօրեն Ջենիֆեր Ս. Քորնի հետ։

Հանդիպմանը մասնակցել են Հայաստանյաց Առաքելական սբ. եկեղեցու ԱՄՆ Արևմտյան և Արևելյան թեմերի առաջնորդներ Գերշ. Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը և Գերշ. Տ. Մեսրոպ եպս. Պարսամյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ԱՄՆ Արևելյան և Արևմտյան թեմերի առաջնորդներ Գերշ. Տ. Անուշավան արք. Դանիելյանը և Գեղամ արք. Խաչերյանը, Հյուսիսային Ամերիկայի և Կանադայի Հայ Կաթողիկե առաջնորդ Արհ. Տ. Միքայել եպս. Մուրադյանը, Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական Միության ավագ հովիվ վերապատվելի Հենրիկ Շահնազարյանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել ՀՀ և ԱՄՆ միջև հարաբերությունների, երկու ժողովուրդների միջև քրիստոնեական -քաղաքակրթական կապերի, կրոնական ազատությունների, ինչպես նաև խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված ջանքերի շուրջ։ 

Կարևորվել է խաղաղության հաստատման և ժողովուրդների միջև փոխըմբռնման ամրապնդման անհրաժեշտությունը՝ ընդգծելով հավատքի և հոգևոր արժեքների նշանակությունն այս գործընթացում։

Հայ հոգևոր առաջնորդները հնչեցրել են հավաքական աղոթք և Աստծո օրհնությունն են հայցել Հայաստանի և Միացյալ Նահանգների ժողովուրդների բարօրության և ապագայի, երկու երկրների միջև բարեկամության համար։

Հոգևոր առաջնորդներն իրենց աղոթքում անդրադարձել են նաև խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին՝ ընդգծելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներդրումը ՀՀ–ում հաստատված խաղաղության գործընթացում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում