Միացյալ Նահանգներ

Hudson Institute–ը վարչապետ Փաշինյանին ներկայացրել է որպես Հարավային Կովկասում խաղաղության նոր ճարտարապետության ձևավորման առանցքային դեմքերից մեկը

1 րոպեի ընթերցում

Hudson Institute–ը վարչապետ Փաշինյանին ներկայացրել է որպես Հարավային Կովկասում խաղաղության նոր ճարտարապետության ձևավորման առանցքային դեմքերից մեկը

Ամերիկայի միացյալ նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպան Նարեկ Մկրտչյանը հյուրընկալվել է Hudson Institute-ում՝ քննարկելու Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև զարգացող գործընկերության առանցքային ուղղությունները։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրությունից, Hudson Institute-ի Մերձավոր Արևելքում խաղաղության և անվտանգության կենտրոնի տնօրեն Մայքլ Դորանի հետ հարցազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ–ԱՄՆ հարաբերությունների ընթացիկ օրակարգին, տարածաշրջանային զարգացումներին և համագործակցության նոր հնարավորություններին։

Հատկանշական է, որ ԱՄՆ հեղինակավոր Hudson Institute–ը քննարկման ընթացքում ՀՀ վարչապետ Փաշինյանին ներկայացրել է որպես Հարավային Կովկասում խաղաղության նոր ճարտարապետության ձևավորման առանցքային դեմքերից մեկը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусскийTürkçe中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում