Ռուբինյանը համոզված է, որ Եվրամիությունն ու Թուրքիան առաջիկայում դրական դերակատարում կունենան Հարավային Կովկասում

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Հայաստանի ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է հարցին, թե ինչպես կարող են Թուրքիան և Եվրամիությունը դրական դեր խաղալ Հարավային Կովկասում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ռուբինյանը թեմային անդրադարձել է «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում անցկացված պանելային քննարկման ժամանակ։

«Ինչպե՞ս կարող են Թուրքիան և Եվրամիությունը դրական դեր խաղալ Հարավային Կովկասում. առաջին հերթին՝ Հարավային Կովկասի հետ կապված լինելով։

«Անշուշտ, առկա երկաթուղիներ, ճանապարհներ, ենթակառուցվածքներ կան, որոնք կապում են Թուրքիան, Վրաստանը, Ադրբեջանը, բայց մի կենսական կապուղի կա պակասող. Հայաստանը որևէ ուղի, երկաթուղի չունի դեպի Եվրամիություն, քանի որ առ այսօր մենք այդ հնարավորություն չենք ունեցել՝ անխոչընդոտ երկաթուղային ուղի ունենալու Հայաստանի և Թուրքիայի միջև, հետևաբար նաև Եվրամիության հետ։ Բայց եթե սա տեղի ունենար, կստեղծվեին հսկայական հնարավորություններ թե՛ Հայաստանի, թե՛ Թուրքիայի, թե՛ Ադրբեջանի, թե՛ Վրաստանի համար, թե Եվրամիության համար»,- ասել է Ռուբինյանը։

ՀՀ ԱԺ փոխնախագահն անդրադարձել է նաև Ադրբեջանի կողմից դեպի Հայաստան մատակարարումների համար սահմանափակումների վերացմանը՝ շեշտելով, որ Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան մատակարարումները Ղազախստանից և Ռուսաստանից անհնար կլինեին առանց Վրաստանի մասնակցության, քանի որ այդ ապրանքներն անցել են Ադրբեջանով, ապա նաև՝ Վրաստանով։

«Ես ցանկանում եմ մեր վրացի ընկերներին դրա համար շնորհակալություն հայտնել»,- ասել է Ռուբինյանը։

Նա նաև համոզվածություն է հայտնել, որ թե Եվրամիությունը, թե Թուրքիան առաջիկայում կունենան շատ դրական դերակատարում Հարավային Կովկասում։ 

Հայերեն English Español ქართული Русский

Մարադոնայի մահվան առթիվ պաշտպանական և մեղադրող կողմերը դատարանում սկսել են եզրափակիչ ճառերը

Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Պորտուգալիան ԱՄՆ-ի համար դեպի Եվրոպա տանող իդեալական դարպաս է

Firebird AI-ը հերքել է իր գործունեությանն առնչվող կեղծ պնդումները

Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն Իրանին չի հարվածի միջանկյալ ընտրություններից առաջ

Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն

Ֆրանսիան միգրացիոն հարցերի շուրջ երկխոսություն է սկսել թալիբների հետ

Գերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարում

ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ղազախ գործընկերոջ հետ

ԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալ

ՌԴ-ից Հայաստան ժանտախտի ներբերումը կանխարգելելու նպատակով ստեղծված հանձնաժողովը անցկացրել է առաջին նիստը. իրավիճակը վերահսկողության ներքո է