Մակրոնը Երևանից կոչ արեց մերձավորարևելյան հակամարտության կողմերին նստել բանակցությունների սեղանի շուրջ

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիան կոչ է անում Մերձավոր Արևելքում հակամարտության կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները, նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ հարգելով տարածաշրջանի երկրների շահերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ պատասխանելով ֆրանսիացի լրագրողի հարցին:

«Ես խոսելու եմ Իրանի նախագահի հետ: Սակայն Ֆրանսիան ի սկզբանե ունի նույն դիրքորոշումը: Մենք կոչ ենք անում դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները, սկսել դիվանագիտական բանակցություններ՝ հարգելով տարածաշրջանի բոլոր երկրների շահերը: Այո, Հորմուզի նեղուցը պետք է բացվի բոլոր նավերի համար՝ առանց որևիցե վճարումների և հարկադիր միջոցների: Ցանկացած էսկալացիա, ընդհանրապես բոլոր երկրների և նավերի դեմ, սխալ է, այն բերում է լարվածության էլ ավելի աճի», - ասել է Ֆրանսիայի նախագահը:

Անդրադառնալով ԵՄ նկատմամբ մաքսային վճարումների ավելացման մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունների վերաբերյալ հարցին՝ Մակրոնն ասել է.

«Մենք ցանկանում ենք, որ լինի արդար ու ազատ առևտուր՝ ըստ կանոնակարգերի ու համաձայնագրերի: Պետք է հարգել ստորագրված համաձայնագրերը: Եթե դրանք կասկածի տակ են դրվում, կամ եթե որևիցե երկիր պետք է սպառնալիքներ հնչեցնի, այդ դեպքում ԵՄ-ն պետք է միջամտի: Այո, ամեն ինչ սեղանին է, և ես կարծում եմ, որ այս աշխարհաքաղաքական ժամանակահատվածում դաշնակիցները, ինչպիսիք են ԱՄՆ-ն և ԵՄ-ն, այլ անելիքներ ունեն, քան իրավիճակը ապակայունացնել փորձելը: Մեր ընկերությունները, մեր ընտանիքները, մեր հասարակությունները կայունության, վստահության ուղերձի կարիք ունեն: Ամեն ինչ սեղանին է, բայց հուսանք, որ խելամտությունը նորից կվերադառնա, որպեսզի ամեն ինչ լինի ներդաշնակ»:

Հայերեն English Русский

Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ին օգնությունը կգնահատվի որպես մասնակցություն ագրեսիային

Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 5000-ը

Պաղեստինի վարչապետը դատապարտել է իսրայելական ուժերի և վերաբնակների հարձակումները

Ֆրանսիան կարտաքսի իրանցի երկու դիվանագետի՝ դեսպանատան աշխատակիցների հետ կապված միջադեպից հետո

Զինված ուժերում կարգապահության մակարդակի բարձրացումը մեր առաջնահերթություններից է. Սուրեն Պապիկյան

Երևանում և մի քանի մարզում օգոստոսի 19-24-ին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Ցուցակվել են «Սոլիս»-ի պարտատոմսերը. Շուկա ստեղծողն Ամերիաբանկն է

Այս տարի լոլիկի մթերման գինը Հայաստանում սահմանվել է 40-80 դրամ. էկոնոմիկայի նախարար

Ղալիբաֆը հայտարարել է, որ Թեհրանի վրա ճնշումն ԱՄՆ-ին չի օգնի համաձայնագիր կնքել

Նիդեռլանդները և Ճապոնիան դատապարտել են ԱՄՆ-ի կողմից ՄՔԴ-ի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների սահմանումը