Փաշինյանը բարձր է գնահատել Ֆրանսիայի կողմից Հայաստանին ցուցաբերված շարունակական աջակցությունը

3 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել Ֆրանսիայի և անձամբ նախագահ Էմանուել Մակրոնի ցուցաբերած աջակցությունը Հայաստանին՝ տնտեսության, անվտանգության, պաշտպանության, դիվանագիտության, մշակույթի ու կրթության ոլորտներում, ինչպես  նաև Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին հայտարարել է Մակրոնի հետ համատեղ հայտարարությունների ժամանակ, որը հաջորդեց մի շարք համաձայնագրերի ստորագրման արարողություններին։

ՀՀ վարչապետը, որպես շարունակական աջակցության օրինակ, նշել է, մասնավորապես, Հյուսիս-հարավ ավտոճանապարհի Բարգուշատի թունելի կառուցման համար ֆրանսիական պայմանավորվածությունը, որը նրա գնահատմամբ, ոչ միայն նոր փուլ է Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման համար, այլև՝ Հայաստանում ճանապարհաշինության նոր որակական ստանդարտ սահմանելու։

«Մենք անընդհատ խոսում ենք տարբեր ոլորտներում եվրոպական ստանդարտներ որդեգրելու անհրաժեշտության մասին։ Փաստաթղթերով դե յուրե մեծ բարդություն չկա այդ ստանդարտներն ամրագրելու մեջ, բայց մեզ նաև պետք են այդ ստանդարտները իրականացնելու համար անհրաժեշտ կարողություններ, հմտություններ, գիտելիքներ ունեցող ընկերություններ։ Տվյալ դեպքում ֆրանսիական շինարարական ընկերությունների ընդգրկումը Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարությունում, որը, համոզված եմ,  նաև տեղացի կապալառուների է ներգրավելու, նոր ստանդարտները ոչ միայն որդեգրելու, այլ նաև Հայաստանի տնտեսական կյանքում ընդլայնելու, տարածելու լրջագույն հնարավորություն է ստեղծելու»,-համոզմունք է հայտնել Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Բարգուշատի թունելի կառուցման վերաբերյալ համաձայնագիրը վերաբերում է Հյուսիս-հարավ ճանապարհի ամենաբարդ հատվածներից մեկին, որի իրականացման համար անհրաժեշտ են առանձնահատուկ հմտություններ ու կարողություններ։

«Ինչպես բազմաթիվ նման դեպքերում, Ֆրանսիան ու նախագահ Մակրոնը կանգնեցին Հայաստանի կողքին, և մենք այսօր կարող ենք ասել Հյուսիս-հարավ այդ հսկայական, սուպերնախագիծն արդեն իսկ միս ու արյուն է ստանում, մենք արդեն պատկերացնում ենք, թե ինչ քայլերով է այդ ճանապարհն ամբողջությամբ շահագործման հանձնվելու»,-նկատել է ՀՀ վարչապետը։

 

Հայերեն English Español Русский

Չինաստանի հյուսիսարևմտյան մասում տասը հազար մարդ տուժել է հորդառատ անձրևներից

Երևանի ավտոբուսային երթուղիներում փոփոխություններ են տեղի ունեցել

Հնդկաստանի և Իսրայելի վարչապետները քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը

Ծովինար Թադևոսյանը պարգևատրել է ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարած ծառայողներին

Գուտերեշը շնորհավորել է Փաշինյանին

Նուբարաշենում աղբակույտից դուրս բերված քաղաքացին հիվանդանոցում մահացել է

Ռուբինյանն ու Մատվիենկոն քննարկել են միջխորհրդարանական համագործակցության օրակարգը

Իրանի հետախուզությունը հայտնել է «Մոսադ»-ի հետ կապ ունեցող վարձկանների ձերբակալման մասին

Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն». Արփինե Սարգսյանը՝ «ոսկե անձնագրերի» սխեմայի մասին

Իտալիայի 27 խոշոր քաղաքներում տապի պատճառով վտանգավորության առավելագույն մակարդակ է հայտարարվել