Քաղաքականություն

Թուրքիայի փոխնախագահը կայցելի Հայաստան

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի փոխնախագահը կայցելի Հայաստան

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը կայցելի Հայաստան՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը։

«Յըլմազը կներկայացնի Թուրքիան Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովում, որը տեղի կունենա մայիսի 4-ին Երևանում, «Կառուցելով ապագան. միասնություն և կայունություն Եվրոպայում» թեմայով»,– նշված է գործակալության հրապարակման մեջ։ 

Ընդգծվում է, որ Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազի այցը Երևան կլինի Հայաստան կատարած առաջին նմանատիպ այցը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում