Վրաստանի ԱԳ նախարարը Եվրամիության հետ հարաբերություններում իրական օրակարգ սահմանելու անհրաժեշտություն է տեսնում

3 րոպեի ընթերցում

Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին Թբիլիսիի և Եվրոպական միության միջև հարաբերություններում անհրաժեշտ է համարում ունենալ պրագմատիկ մոտեցում՝ հիմնված իրական օրակարգի վրա։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Սպուտնիկ գործակալության վրացական ծառայությունը՝ վկայակոչելով երկրի ԱԳ նախարարի հայտարարությունները։

«Մեզ գովեստ պետք չէ. մեզ անհրաժեշտ են իրական օրակարգի վրա հիմնված հարաբերություններ։ Մեզ պետք չեն հորինված հարցեր, քանի որ կա իրական օրակարգ, այդ թվում՝ Եվրամիության հետ հարաբերություններում»,-ասել է Բոչորիշվիլին։

Նա նշել է, որ Եվրամիության հետ հարաբերություններում համագործակցության բազմաթիվ ոլորտներ կան, սակայն կարծում է, որ եվրոպական ինստիտուտների ներկայիս հռետորաբանությունն ու որոշումները չեն արտացոլում իրական իրավիճակը։

Բոչորիշվիլիի խոսքով՝ ԵՄ-ն հասկանում է Թբիլիսիի հետ երկխոսության անհրաժեշտությունը, սակայն դեռևս միասնական դիրքորոշում չկա դրա վերսկսման ձևաչափի վերաբերյալ։ Նա հավելել է, որ վրացական կողմը որևէ քայլ չի ձեռնարկել, որը կարող է հանգեցնել շփումների դադարեցմանը։

«Սա Եվրամիության որոշումն է։ Դա որոշում էր, որը, մի կողմից, նախատեսված էր Վրաստանի ներքին քաղաքականության մեջ օգտագործելու համար, և այդ ժամանակ այն դեր է խաղացել»,-հայտարարել է Բոչորիշվիլին։

Վրաստանը Եվրամիությանն անդամակցելու թեկնածություն ունեցող երկիր է։ Թբիլիսին այս կարգավիճակը ստացել է 2023 թվականի դեկտեմբերին՝ նախկինում Բրյուսելի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրելուց հետո։ 2017 թվականից ի վեր՝ քաղաքացիներն ունեն առանց վիզայի ռեժիմ։

Ի պատասխան «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» և «Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» օրենքների ընդունմանը, որոնք արգելում են ԼԳԲՏ քարոզչությունը, Բրյուսելը վերանայել է իր հարաբերությունները Թբիլիսիի հետ 2024 թվականին՝ հրաժարվելով իշխող «Վրացական երազանքի» ներկայացուցիչների հետ բարձր մակարդակի հանդիպումներից և կասեցնելով ֆինանսական օգնությունը։

Ի պատասխան՝ 2024 թվականի նոյեմբերի 28-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է ԵՄ անդամակցության բանակցությունների մեկնարկը մինչև 2028 թվականը օրակարգից հանելու իր որոշման մասին։

Հայերեն Русский

Հայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբ

Բրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել է

Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ

Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանը

ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը

Ամուլսարի ազդակիր համայնքներին տարեկան կտրամադրվի 7–9 միլիոն դոլար․ Գնել Սանոսյան

Վարչապետը շրջայց է կատարել Ամուլսարի ոսկու հանքավայրի տարածքում

Դիլեր չհանդիսացողների համար էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման քվոտան հոկտեմբերի 10-ին կսպառվի․ ՊԵԿ

Ամուլսարի ծրագիրը հնարավորություն է՝ ցույց տալու, որ հանքարդյունաբերությունն ու զբոսաշրջությունը կարող են համատեղ զարգանալ․ ՏԿԵ նախարար