Աշխարհում մամուլի ազատությունը 25 տարվա ընթացքում իջել է նվազագույն մակարդակի.  RSF

3 րոպեի ընթերցում

«Լրագրողներ առանց սահմանների» (RSF) կազմակերպությունը հրապարակել է 2026 թվականի համաշխարհային մամուլի ազատության ինդեքսը, որում արձանագրել է, որ մամուլի ազատության մակարդակը վերջին քառորդ դարում իջել է նվազագույնի։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ամենամյա վարկանշային ցուցակը, որը հրապարակվում է 2002 թվականից ի վեր, գնահատում է երկրները 5 կատեգորիաներում՝ լավ, բավարար, խնդրահարույց, դժվար, շատ լուրջ։

Այս տարի՝ ինդեքսի պատմության մեջ առաջին անգամ աշխարհի երկրների կեսից ավելին դասվել են մամուլի ազատության ցուցանիշով վատագույն՝ «դժվար» կամ «շատ լուրջ» կատեգորիաներում։

Ինչպես նախորդ 10 տարիների ընթացքում, այնպես էլ հիմա մամուլի ազատության ցուցանիշով լավագույն տեղում Նորվեգիան է, իսկ վատագույնը, ինչպես վերջին երեք տարիներին, ճանաչվել է Էրիթրեան։

Հայաստանը ինդեքսում հետընթաց է գրանցել՝ 34-ից հայտնվելով 50-րդ հորիզոնականում և դասվելով «խնդրահարույց» երկրների շարքում։ Ինդեքսում նշվում է, որ երկրում մամուլը շարունակում է մնալ բևեռացված։ «Երկիրը բախվում է աննախադեպ մակարդակի ապատեղեկատվության և ատելության խոսքի, որը սնվում է ներքին քաղաքական լարվածությամբ, երկրի սահմաններին անվտանգության խնդիրներով և Ռուսաստանի ու Եվրամիության միջև երկրի բարդ դիրքորոշմամբ»,- ասվում է զեկույցում։

Նույն՝ «խնդրահարույց» կատեգորիայում է հայտնվել և Հայաստանից ավելի ցածր հորիզոնական է զբաղեցրել Միացյալ Նահանգները, որը յոթ հորիզոնականով նահանջելով՝ զբաղեցրել է 64-րդ տեղը՝ Բոցվանայի և Պանամայի միջև։ Կազմակերպությունն արձանագրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հարձակումները մամուլի վրա դարձել են «համակարգային»։  Նաև Թրամփը կտրուկ կրճատել է ԱՄՆ միջազգային հեռարձակման ֆինանսավորումը։

Հայաստանի հարևան չորս երկրները ևս նախորդ տարվա համեմատ հետընթաց են գրանցել և գտնվում են մամուլի ազատության ցուցանիշով վատագույն՝ «դժվար» կամ «շատ լուրջ» կատեգորիաներում։ Մասնավորապես, 180 երկրների շարքում Թուրքիան զբաղեցրել է 163-րդ, Վրաստանը՝ 135-րդ, Իրանը՝ 177-րդ, Ադրբեջանը՝ 171-րդ հորիզոնականները։ Ռուսաստանը զբաղեցրել է 172-րդ հորիզոնականը, Չինաստանը՝ 178-րդ։

Մամուլի ազատության ինդեքսում երկրորդ հորիզոնականում Նիդեռլանդներն են, որին հաջորդում են Էստոնիան, Դանիան և Շվեդիան։ Տասնյակի մեջ են նաև Ֆինլանդիան, Իռլանդիան, Շվեյցարիան, Լյուքսեմբուրգը և Պորտուգալիան։

Հայերեն

Հոկտեմբերի 6-ի միջոցառումների անոնս

«Ռոսատոմ»-ը պատրաստ է զբաղվել Երևանի «Նաիրիտ» նախկին քիմիական գործարանի տարածքի վնասազերծմամբ

Հունաստանում Հայաստանի դեսպանը ներկա է գտնվել «Դուրղութին հիշում է Շրջափակումը» խորագրով հիշատակի միջոցառմանը

Կալասը հայտարարել է, որ Մոլդովան «Աճի ծրագրի» շրջանակում կստանա 157 միլիոն եվրոյի չափով նոր մասնաբաժին․ Moldpres

Զելենսկին հայտնել է, որ ռուսական հարվածներից Սև ծովում զոհվել է քաղաքացիական նավի նավապետը

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-05/10/26

Ասիական ինդեքսներ - 05/10/26

Մեկնարկել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքային այցը Սերբիայի Հանրապետություն

Կենսաչափական ծառայությունների մատուցումը՝ ժամանակակից պայմաններում և նոր հասցեներում․ նոյեմբերի 1-ից կգործեն 14 նոր գրասենյակներ

Բուլղարիայի փոխվարչապետը 30-ամսյա ժամկետ է սահմանել երկրում Rheinmetall-ի գործարանի կառուցման համար. BTA