Հայաստան

«Կրթվելը նորաձև է» շարժումը կառավարության կողմից չի ֆինանսավորվում. Աննա Հակոբյան

1 րոպեի ընթերցում

«Կրթվելը նորաձև է» շարժումը կառավարության կողմից չի ֆինանսավորվում. Աննա Հակոբյան

«Կրթվելը նորաձև է» շարժումը Հայաստանի կառավարության կողմից որևէ ֆինանսավորում չի ունեցել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը ապրիլի 27-ին հրավիրված ասուլիսին։

««Կրթվելը նորաձև է» շարժումը չի ենթադրում որևէ ֆինանսական շարժ։ Կառավարության ներգրավվածությունը եղել է բացառապես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ որպես բանախոս հանդես գալու ժամանակ և ոչ թե շարժումն է  ֆինանսավորվել, այլ Կառավարության ղեկավարի մասնակցության մասն է ֆինանսավորվել ընդամենը։ «Կրթվելը նորաձև է» շարժումը չի ֆինանսավորվում, չի ֆինանսավորվել և չի ֆինանսավորվելու։ Դա հասարակական շարժում է, հանրային շարժում է և չի ենթադրում ֆինանսավորում»,-ասաց Հակոբյանը՝ հավելելով, որ շարժումը ներկայում նույնիսկ չունի գրանցված մարմին, որը կիրականացներ հաշվապահություն և այլն։

Նրա խոսքով՝ «Իմ քայլը» հիմնադրամն ունի շարժմանն աջակցող ծրագիր, որը  հաստատվել է Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից։

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում