Հայաստանի մարզերում և Երևանում մեկնարկել են Քաղաքացու օրվան նվիրված տարբեր միջոցառումներ

3 րոպեի ընթերցում

Հայաստանի մարզերում և Երևանում մեկնարկել են «Մենք ենք մեր պետությունը» խորագրով Քաղաքացու օրվան նվիրված տարբեր միջոցառումներ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի Ամիրյան փողոցում բացվել է գաստրոֆեստ, որտեղ Հայաստանի քաղաքացիներն ու զբոսաշրջիկները հնարավորություն ունեն համտեսելու և բացահայտելու հայկական գաստրո մշակույթը։

Ցուցահանդեսում զբոսնում և քաղաքացիների հետ շփվում էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Արսեն Թորոսյանը նշեց, որ Քաղաքացու օրը նշելը շատ կարևոր քայլ է. «Մենք ցույց ենք տվել քաղաքացիներով՝ 2018 թվականին, որ ամեն ինչ կախված է քաղաքացուց, քաղաքացին է մեր երկրում որոշողը, ինքն է ձևավորում իշխանությունը, ընտրում խորհրդարանը և ինքն է իր գլխի տերը: Եվ մեր տոների օրացույցում, ավելացնելով այս օրը, փորձում ենք հիշել և ևս մեկ անգամ արժևորել քաղաքացուն, թեև դա ամեն օր պետք է տեղի ունենա, բայց այսօր նաև տոնական տրամադրությամբ ենք փորձում անել։ Հիմա այստեղ՝ Ամիրյան փողոցում, գաստրոֆեստ կամ խորովածի փառատոն է տեղի ունենում, երեկոյան համերգ տեղի կունենա Հանրապետության հրապարակում, կարծում եմ մարդկանց տրամադրությունը ավելի կբարձրանա և կուրախանան»:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն էլ հավելեց, որ օրվա ամենակարևոր խորհուրդն այն է, որ 8 տարի առաջ, այս օրերին, մասնավորապես ապրիլի 23-ին, հաստատվեց այն իրողությունը, որ մինչ այդ սկսված գործընթացների արդյունքում ժողովուրդը իր ձեռքը վերցրեց իշխանությունը, և այսօր ևս այն շարունակում է մնալ ժողովրդի ձեռքում։

«Այս տարին յուրահատուկ է այն իմաստով, որ ժողովուրդը վերջնականապես կկանխի բոլոր այն մարդկանց նկրտումները, որոնք նպատակ ունեն հունիսի 7-ին ժողովրդից իշխանությունը վերցնել և այլևս ետ չտալ: Դա չի լինելու, և ժողովուրդը պահպանելու է իշխանությունը՝ այն երբեք չզիջելով տարբեր տեսակի և կատեգորիայի ուժերին»,-նշեց Պապոյանը:

Քաղաքացու օրվա միջոցառումների մասնակիցներն էլ նշեցին, որ շատ դրական են վերաբերվում նման միջոցառումներին և կարևոր են համարում պարբերաբար հանրության համար ուրախանալու, լիցքաթափվելու և լավ երաժշտություն լսելու հնարավորությունների ստեղծումը։

Հայերեն

Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումն, ըստ Դոնալդ Թրամփի, հնարավոր է փոխզիջումների միջոցով

Արայիկ Հարությունյանը կշարունակի գործունեությունը Ազգային ժողովում՝ դառնալով «Քո պատգամավորը»

Ազգային պատկերասրահում կբացվի Կարեն Օհանյանի ցուցահանդեսը

ՄԻՊ աշխատակազմի հետ աշխատանքային քննարկում է տեղի ունեցել «Աբովյան» և «Արթիկ» քրեակատարողական հիմնարկներում մշտադիտարկման արդյունքների շուրջ

5 տարի, հազարավոր որոշումներ, քննարկումներ, հանդիպումներ ու նախաձեռնություններ. ՀՀ Ազգային ժողովի 8-րդ գումարումը՝ թվերով

Լեհական կործանիչներն օդ են բարձրացվել Բալթիկ ծովի վրա հայտնված ռուսական ինքնաթիռների պատճառով

«Մուլտի տրանսպորտ»-ի տնօրեն Արթուր Դալլաքյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք

ՀՀ նախագահը Վարդգես Մահտեսյանին է հանձնել Հայաստանի Հանրապետության պետական պարգևը՝ Երախտագիտության մեդալը

Իսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասին

Թրամփը սահմանափակել է որոշ թափոնների արտահանումն ԱՄՆ-ից