Քաղաքականություն

Թբիլիսիի Խոջիվանքի պանթեոնում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

1 րոպեի ընթերցում

Թբիլիսիի Խոջիվանքի պանթեոնում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Թբիլիսիի հայ հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոնում Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ ապրիլի 24-ին անցկացվել է Մեծ եղեռնի զոհերի հիշատակի և ոգեկոչման արարողություն։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից, դեսպան Աշոտ Սմբատյանը և դեսպանության անձնակազմը ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարին։

Նշվում է, որ իրենց հարգանքի տուրքն են մատուցել և ծաղիկներ խոնարհել նաև Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ և անդամներ, ինչպես նաև վիրահայ համայնքի ներկայացուցիչներ։

Վիրահայ համայնքի ներկայացուցիչ, Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի դերասան Արամ Միքայելյանն իր խոսքում նշել է, որ ապրիլի 24-ին Հայաստանի Հանրապետությունում և աշխարհի գրեթե բոլոր երկրներում, որտեղ ապրում են հայեր, հայ ժողովուրդը ոգեկոչում է 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։

Հաղորդվում է, որ հիշատակի միջոցառմանը երաժշտական կատարմամբ են հանդես եկել Հայաստանից ժամանած դուդուկահարներ Հարություն Չքոլյանը և Կարեն Սիրականյանը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում