Աշխարհ

Ֆրանսիայի ԱԳ նախարարը Լիբանանում ֆրանսիացի զինվորների մահը որակել է որպես ռազմական հանցագործություն

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի ԱԳ նախարարը Լիբանանում ֆրանսիացի զինվորների մահը որակել է որպես ռազմական հանցագործություն

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն ռազմական հանցագործություն է որակել հարձակումը, որի հետևանքով Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի (UNIFIL) երկու ֆրանսիացի զինվոր է սպանվել և որի իրականացման մեջ նախագահ Էմանուել Մակրոնը մեղադրել է արմատական «Հեզբոլլահ» շարժմանը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է France24-ը։

«ՄԱԿ-ի խաղաղապահների՝ տեղում հստակորեն նույնականացվող զինվորների վրա այս կերպ հարձակումը ոչ միայն պատերազմական հանցագործություն է, այլև հարձակում ամբողջ միջազգային հանրության վրա», - ասել է Բարոն։

Հարձակումը տեղի էր ունեցել ապրիլի 18-ին Լիբանանի հարավում։ Զինվորներից մեկը տեղում մահացել էր, մյուսը ծանր վիրավորմամբ տեղափոխվել էր Ֆրանսիա, որտեղ էլ մահացել էր ապրիլի 22-ին։ Եվս երկու զինվոր վիրավոր է։

Լիբանանի բանակը հայտարարել է, որ իրականացնում է անհրաժեշտ հետաքննություն՝ միջադեպի հանգամանքները պարզելու և ներգրավված անձանց ձերբակալելու համար։

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում