Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարները քննարկել են համագործակցությանը և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր
1 րոպեի ընթերցում

Վրաստանի պաշտպանության նախարարությունում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակության դիմավորման հանդիսավոր արարողությունից հետո մեկնարկել է Վրաստանի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի և ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի առանձնազրույցը, որը շարունակվել է պատվիրակությունների ընդլայնված կազմով։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Սուրեն Պապիկյանի՝ «Ֆեյսբուք» սոցիալական հարթակում կատարած գրառումից, հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության ընթացքին և զարգացման հեռանկարներին, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող մի շարք հարցեր։