ԵՄ-ն Իրանի դեմ պատերազմի պատճառով էներգակիրների ներմուծման համար լրացուցիչ 24 միլիարդ եվրո է ծախսել

1 րոպեի ընթերցում

Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի պատճառով Եվրամիությունն էներգակիրների ներմուծման համար ծախսել է լրացուցիչ 24 միլիարդ եվրո: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտնել է էներգետիկայի հարցերով ԵՄ հանձնակատար Դան Յորգենսենը:

«Հակամարտության սկզբից ի վեր էներգապաշարների լրացուցիչ ծախսերը կազմել են 24 միլիարդ եվրո: Դա կազմում է օրական մոտավորապես 500 միլիոն եվրո, և դա զգում են Եվրամիության բոլոր երկրները, արդյունաբերությունը և բնակիչները», - հանձնակատարի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

Եվրոպական հանձնաժողովն իր հերթին հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ այդ լրացուցիչ 24 միլիարդ եվրոյի դիմաց ԵՄ-ն «էներգիայի ոչ մի հավելյալ մոլեկուլ չի ստացել»։

Եվրահանձնաժողովը մի շարք գործողություններ է առաջարկել՝ եվրոպացիներին հանածո վառելիքի ճգնաժամից պաշտպանելու համար։ Նշվում է, որ մաքուր, ապահով և մատչելի էներգիայի անցումը տնտեսական և անվտանգային հրամայական է։

Հայերեն Русский