Մշտադիտարկման այց է կատարվել Կոտայքի մարզի մի շարք հուշարձաններ

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության մասնագետները մշտադիտարկման և ուսումնասիրության նպատակով այցելել են Կոտայքի մարզի մի շարք հուշարձաններ՝ Պտղնիի տաճար, Քարաշամբի ամրոց, եկեղեցի և դամբարանադաշտ, Բջնիի ամրոց:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, Պտղնիի տաճարում ԿԳՄՍ նախարարության պատվերով շարունակվում են ամրակայման, նորոգման և մասնակի վերականգնման աշխատանքները: Շինարարի, հեղինակային և տեխնիկական հսկողության մասնագետների հետ տեղում քննարկվել են իրականացվող աշխատանքները, նախագծային լուծումների վերաբերյալ ներկայացվել մասնագիտական դիտարկումներ։

Քարաշամբում դամբարանադաշտի հնագիտական պեղումների երկարամյա ղեկավար, պրոֆեսոր Պավել Ավետիսյանի հետ քննարկվել են դամբարանադաշտի պահպանությանը վերաբերող հարցեր: Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունը տեղադրվել է տեղեկատվական վահանակ:

Քարաշամբի եկեղեցում համայնքի բնակիչների հետ քննարկվել է եկեղեցու ամրակայման և վերականգնման հարցը՝ պետություն-մասնավոր համագործակցության շրջանակում, ձեռք են բերվել պայմանավորվածություններ: Շեշտվել են հուշարձանների մաքրության հարցը և համայնքի հետ մշտական կապի կարևորությունը:

Բջնիի ամրոցում քննարկվել են նորակառույց զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնին և ամրոցում նոր հայտնաբերված գաղտնուղուն վերաբերող հարցեր:

Հայերեն

Տնտեսական զարգացման միտումները շարունակում են դրական մնալ. Պապոյան

Վեց և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին բնակարանի համար յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 միլիոն դրամ կտրվի

ՔԿ-ն մանրամասներ է հայտնել փաստաբանի կողմից վստահորդից 820 հազար դրամի գողության փորձ կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունից

Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ծրագրում է մեկնել Թուրքիա՝ մասնակցելու COP31-ին

Չեմ պատրաստվում համակերպվել․ վարչապետը՝ բանակում զինծառայողների մահվան դեպքերի մասին

63-72 տարեկան քաղաքացիները բիզնեսի համար կկարողանան ստանալ մինչև 2 միլիոն դրամ պետական աջակցություն

Swift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերում

Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համախմբման մասին․ ինչպես է արձագանքում իշխանությունը

Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել

Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անց