Մերձավոր Արևելք

Կատարը հայտարարել է օտարերկրյա ավիաընկերությունների չվերթերի աստիճանական վերսկսման մասին

1 րոպեի ընթերցում

Կատարը հայտարարել է օտարերկրյա ավիաընկերությունների չվերթերի աստիճանական վերսկսման մասին

Կատարի քաղաքացիական ավիացիայի վարչությունը հայտարարել է, որ արտասահմանյան ավիաընկերություններն աստիճանաբար կվերսկսեն իրենց թռիչքները դեպի Համադ միջազգային օդանավակայան և այնտեղից թռիչքներ կիրականացնեն տարբեր ուղղություններով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։

Կատարի քաղաքացիական ավիացիայի վարչությունը հայտարարել է, որ թռիչքները վերսկսելու որոշումը «պայմանավորված է իրավիճակի համապարփակ գնահատմամբ, որը կատարվել է բոլոր համապատասխան ազգային կառույցների հետ համակարգված՝ պատրաստվածության և գործառնական արդյունավետության ամենաբարձր մակարդակն ապահովելու համար»։

Կատարն իր օդային տարածքը փակել էր այն բանից հետո, երբ ի պատասխան ամերիկա-իսրայելական հարվածների՝ Իրանն անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով գրոհներ սկսեց Պարսից ծոցի երկրների դեմ։ Կատարի օդային տարածքը մարտի 7-ին մասամբ վերաբացվել էր սահմանափակ երթևեկության, մասնավորապես՝ միայն Qatar Airways ազգային ավիափոխադրողի կողմից իրականացվող չվերթերի համար։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում