Հայաստանն ու Ռուսաստանը ռազմատեխնիկական համագործակցությունը շարունակելու պայմանավորվածություն են ձեռք բերել

1 րոպեի ընթերցում

Հայաստանն ու Ռուսաստանը կշարունակեն իրագործել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները ռազմատեխնիկական ոլորտում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ճեպազրույցի ընթացքում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադարձ կատարելով Մոսկվայում ապրիլի 1-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածություններին։

«Մենք Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցություն ունենք, ունեցել ենք, որն ինչ-որ մի ժամանակ ընդհատվել էր կամ էականորեն կրճատվել էր, և մենք, այո՛, ունենք պայմանավորվածություն, որ նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններն իրագործենք»,-մանրամասնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ արդյունավետ է համարում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ապրիլի 1-ին կայացած հանդիպումը՝ շեշտելով, որ այդ հանդիպման արդյունքներով մի շարք ոլորտներում համագործակցությունն ակտիվացնելու պայմանավորվածություններ են ձեռք բերել, այդ թվում՝ ռազմատեխնիկական ոլորտում։

Հայերեն العربية English Español فارسی ქართული Русский Türkçe 中文

Մեկնարկում է մասնագիտական ուսումնական հաստատությունների հեռակա ուսուցման տեղերի համար դիմում-հայտերի ներկայացման փուլը

Երևանում մեկնարկում է Եվրոպայի վոլեյբոլի մինչև 20 տարեկանների առաջնության որակավորման առաջին փուլը

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը

Համբարձում Մաթևոսյանի անունով WhatsApp-ում և Telegram-ում կեղծ օգտահաշիվներ են բացվել

ԱԺ փոխնախագահը Ադրբեջանի՝ խաղաղությանը վնասող հայտարարություններին նույն կերպ պատասխանելը սխալ է համարում

Նիդեռլանդներն Ուկրաինային ավելի քան 1 միլիարդ եվրոյի ոչ ռազմական օգնություն կտրամադրի

Համբարձում Մաթևոսյանն ու Կատրին Շնեեբերգերը քննարկել են Հայաստան–Շվեյցարիա բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

ՀՀ վարչապետը կառավարությունում հյուրընկալել է Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդին

ՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Արարատի մարզում ևս մեկ դպրոց է կառուցվել

Իսպանիայում երկու արագընթաց գնացքների բախման հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել