Լիբանանի իշխանությունները ձգտում են երկրի հարավից իսրայելական ուժերի դուրսբերման․ Ժոզեֆ Աուն

2 րոպեի ընթերցում

Լիբանանի իշխանությունները ձգտում են ամրապնդել Իսրայելի հետ հրադադարի ռեժիմը և վերականգնել երկրի ամբողջ տարածքի նկատմամբ ինքնիշխանությունը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունից (NNA), այս մասին հայտարարել է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը Բեյրութի պատգամավորների պատվիրակության հետ հանդիպման ժամանակ։

«Բանակցություններում Լիբանանի նպատակն է ամրապնդել հրադադարը, ապահովել իսրայելական ուժերի դուրսբերումը գրավյալ հարավային տարածքներից, վերադարձնել պատանդներին և լուծել Լիբանանի և Իսրայելի միջև առկա սահմանային վեճերը», - ասել է նա։

Նրա խոսքով՝ ուղիղ բանակցություններն Իսրայելի հետ նուրբ և կարևոր են, և ազգային պատասխանատվությունը պետք է միասնական լինի առաջիկա փուլում։

Նախագահ Աունը նաև հաստատել է, որ լիբանանյան բանակը հիմնարար դեր կխաղա իսրայելական ուժերի դուրսբերումից հետո, կտեղակայվի հարավային միջազգային սահմանին, և որ օրինական անվտանգության ուժերից բացի այլ զինված ուժեր չեն լինի։

Նա հրադադարը նկարագրել է որպես «բանակցությունների առաջխաղացման դարպաս» և ասել, որ այն ունի ինչպես տեղական, այնպես էլ միջազգային աջակցություն։

Աունը հավելել է, որ Լիբանանը բախվում է նոր իրականության, որին աջակցում են արաբ և միջազգային գործընկերները։

«Մենք չպետք է բաց թողնենք այս հնարավորությունը, քանի որ այն կարող է այլևս չլինել», - ասել է նա։

Պատվիրակության անդամներն իրենց աջակցությունն են հայտնել նախագահի դիրքորոշումներին։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իսրայելի և Լիբանանի իշխանությունները համաձայնեցրել են տասնօրյա հրադադարը։ Չնայած հրադադարին՝ Լիբանանը հայտնել է խախտումների մասին, որի հետևանքով կան զոհեր ու վիրավորներ։

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ մեկնարկած 10-օրյա հրադադարը ժամանակավոր է, և որ Իսրայելի պաշտպանության բանակը մտադիր չէ դուրս գալ Լիբանանի տարածքից։

Մերձավոր Արևելք

Կացը հայտնել է, որ Իսրայելի բանակը չի նահանջելու Լիբանանում իր դիրքերից

Հայերեն

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով

Տիգրան Ավինյանը Սինա Ալ Ֆաթթահիի և Սալահ Թահլաքի հետ քննարկել է Նորագյուղի «Downtown» նախագծի զարգացման հեռանկարները

Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ ԿԳՄՍՆ-ին կից գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման նախագիծը