Եվրոպա

Շվեդիայի թագավորը ժամանել է Ուկրաինա

1 րոպեի ընթերցում

Շվեդիայի թագավորը ժամանել է Ուկրաինա

Շվեդիայի Կառլոս XVI Գուստավ թագավորը ժամանել է Ուկրաինա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Telegram-ում հայտնել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝ հրապարակելով համապատասխան  տեսանյութը։

Զելենսկու և Շվեդիայի թագավորի հանդիպումը տեղի է ունեցել Լվովում։

Զելենսկին հայտնել է, որ թագավորն իր այցը սկսել է՝ հարգանքի տուրք մատուցելով Ուկրաինայի զոհված զինվորների հիշատակին։

Սա Շվեդիայի թագավորի առաջին այցն է Ուկրաինա վերջին 18 տարվա ընթացքում: Վերջին անգամ Կառլ XVI Գուստավն Ուկրաինա է այցելել 2008 թվականին՝ թագուհի Սիլվիայի հետ միասին։

Կառլոս XVI Գուստավին ուղեկցող պատվիրակության կազմում է նաև Շվեդիայի արտաքին գործերի նախարար Մարիա Մալմեր Ստեներգարդը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում