Ռյուտեն ՆԱՏՕ-ի երկրներին կոչ է արել ավելի շատ ներդրումներ կատարել Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության մեջ
1 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրները պետք է ավելացնեն ներդրումները՝ այս տարի Ուկրաինային ռազմական աջակցության 60 միլիարդ դոլարի նպատակին հասնելու համար:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»-ը` նշելով, որ այս մասին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է Բեռլինում Ուկրաինայի հարցով կոնտակտային խմբի նիստում:
«Բոլոր դաշնակիցները պետք է ավելի շատ ներդրումներ կատարեն, որպեսզի այս տարի անվտանգության և պաշտպանության ոլորտում Ուկրաինային աջակցելու շրջանակներում հասնեն 60 մլրդ դոլարի նպատակին»- ասել է Ռյուտեն:
Բեռլինում ընթանում է Ուկրաինայի հարցով կոնտակտային խմբի 34-րդ հանդիպումը։